Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

27-րդ փառատոնը կմեկնարկի կինոնկարների հիբրիդով և բազմաձայն խորալով

05.30.2024

Վաղը, մայիսի 31֊ին Նյու֊Յորքում կմեկնարկի Բրուկլինի կինոփառատոնը։ Այն թվով 27֊րդն է։ Ծրագրում նախատեսված է 35 երկրներում թողարկված 138 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « golosameriki.com»֊ին։

Նյու֊Յորքի հայտնի և ամենախիտ բնակեցված շրջանում ավանդաբար անցկացվող այս կինոփառատոնի պատմությունը մեկնարկել է որպես լոկալ իրադարձություն։ Սակայն վերջին տարիներին այն փորձում է բարձրացնել իր վարկանիշը մեգապոլիսում անցկացվող միջազգային կինոիրադարձությունների ընդարձակ ցուցակում։

Նշենք, որ այս անգամ Բրուկլինյան փառատոնում կկայանան 36 համաշխարհային, 16 ամերիկյան և 43 նյու֊յորքյան պրեմիերաներ։

Փառատոնը կբացվի կանադացի ռեժիսոր Քլոյա Լերոշի «Աթիկամակի արևները« դրամայով, որը ԱՄՆ֊ի արևելյան ափին ապրող կինոհանդիսատեսին ներկայացվում է առաջին անգամ։

Ֆիլմի պատումը կառուցված է իրական դեպքերի հիման վրա։ Կինոնկարը կարելի է բնութագրել որպես խաղարկային և վավերագրական կինոնկարների հիբրիդ և բազմաձայն խորալ։

1977 հունիսի 26֊ին հիմնականում աթիկամեկ հնդկացիական ցեղի բնիկ ամերիկացիներով բնակեցված Քվեբեկ քաղաքից հյուսիս գտնվող Մանավան տեղանքում մի ավտոմեքենա ընկավ գետը։ Այս աղետի հետևանքով 5 հնդկացիներ զոհվեցին, սակայն 2 սպիտակ մարդիկ փրկվեցին։ Ֆիլմը բարձրացնում է այս դեպքի մանրամասները և դրա հետևանքները։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 42 անգամ