Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիտալի Բորոդին․ «Իրավիճակը կարող է շրջվել 240 աստիճանով․․․»

06.04.2024


«Դանիլ Վալերևիչ, քանի դեռ բոլոր դատական ատյանները չենք անցել, իսկ մենք դրանցից շատ ունենք, ոչ մի ռուբլի չեք ստանա։ Սպասեք, դեռ վաղ է այդպես մտածել։ Իրավիճակը կարող է շրջվել 240 աստիճանով․․․ ․․․ այնտեղ այնքան խախտումներ կան, որ կարելի է ոմանց աշխատանքից ազատել առանց աշխատավարձ վճարելու։ Մեր ետում ճշմարտությունն է, շարժվում ենք առաջ։ Եթե բոլոր ատյանները կկատարեն նման վճիռ, ապա, իհարկե, ես ձեզ կվճարեմ մեկ ռուբլի, սակայն դեռ վաղ է այդ մասին նույնիսկ մտածել։ Առայժմ ուրախացեք, հետո կլինի տխրություն»։

Այսպիսի բովանդակությամբ նամակը Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի դերասան Դանիլ Կոզլովսկուն է ուղարկել Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Դերասանի և Պետական պաշտոնյայի հակամարտությունը շարունակվում է երկար ժամանակ։ Այդ մասին իր ընթերցողներին տեղեկացրել է նաև «Թագլուրը»։
Օրերս, նրանց դատական վեճը կրկին ավարտվել է դերասանի հաղթանակով։ Մոսկվայի Պրեսնյայի շրջանի դատարանը լսել է պատիվը, արժանապատվությունը և գործնական համբավը պաշտպանելու մասին Կոզլովսկու հայցադիմումը և որոշել Բորոդինից գանձել 1 ռուբլի՝ ի օգուտ հայցվորի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դաշնային նախագծի ղեկավարը դիմել էր ՌԴ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ստուգել դերասանին ռուսական բանակը սոցցանցերում վարկաբեկելու և մինչև համապատասխան օրենքի հրապարակումը նույն թեմայով ԶԼՄ֊ներում հանդես գալու մեղադրանքով։ Բացի այդ Բորոդինը դերասանին մեղադրել է այն բանի մեջ, որ նա երկար ժամանակով մեկնել է ԱՄՆ, իսկ հիմա վերադարձել է․․․





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 75 անգամ