Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Himawari» ճապոներեն նշանակում է «Արևածաղիկ»

06.12.2024


19-20֊րդ դարերի հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի անվան և ստեղծագործությունների շուրջ միշտ ինչ-որ բան է կատարվում։ Եվ շատ հաճախ դրանք հանցագործության պատմություններ են։ Նկարները գողացված են, փորձում են դատի տալ նաև ներկայիս տերերին։ Վերջին տարիներին դա տեղի է ունենում բավականին կանոնավոր. նախկին հրեա սեփականատերերի ժառանգները պահանջում են իրավունքներ Վան Գոգի ստեղծագործությունների նկատմամբ՝ որպես Հոլոքոսթի փոխհատուցման գործընթացի մաս։ Այդ մասին «kommersant.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Նրա գործերից շատերը 1930-ականների վերջին կամ բռնագրավվեցին Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում նացիստական ​​ռեժիմի կողմից, կամ այն ​​ժամանակվա կոլեկցիոներները ստիպված էին վաճառել իրենց մոտ գտնվող գլուխգործոցներն արհեստականորեն իջեցված գներով՝ հօգուտ ֆաշիստ «արվեստասերների»։

Պատերազմից հետո նկարները, սովորաբար, հայտնվել են աշխարհի տարբեր թանգարաններում, իսկ վերջին տասնամյակում դրանք հաճախ վերադարվձել են 1930-ականների կոլեկցիոներների ժառանգներին:

Վերջերս, օրինակ, Վան Գոգի «Արևածաղիկներից» մեկի նկատմամբ իրենց իրավունքների մասին հայտարարեցին 30֊ից ավելի մինչ այսօր անհայտ պոտենցիալ շահառուներ: Խոսքը 1888 թվականի ստեղծված այն կտավի մասին էրը, որն այսօր գնահատվում է 250 միլիոն դոլար՝ գումարած ևս 750 միլիոն դոլարի բարոյական վնասի փոխհատուցում: Նկարի նկատմամբ սեփականության իրավունք բարձրաձայնող այդ մարդիկ Բեռլինցի հրեա բանկիր Պաուլ ֆոն Մենդելսոն-Բարտոլդիի ժառանգներն են, որը նացիստների իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո, 1934 թվականին իր սեփականությունը համարվող նկարը վաճառել էր փարիզյան մի արթ-դիլերի, իսկ մեկ տարի անց սրտի կաթվածից կնքել իր մահկանացուն։

Այդ հրեա բանկիրի ժառանգները կարծում են, որ նկարի վաճառքն իրականացվել է ճնշման տակ։

1987 թվականին նկարը հայտնվել է «Christie`s» լոնդոնյան աճուրդում և այն ժամանակ ռեկորդային 39,9 միլիոն դոլարով վաճառվել ճապոնական «Yasuda Fire & Marine Insurance» ընկերությանը։ Այժմ «Արևածաղիկներ»-ը պատկանում է «Sompo» ընկերությանը (սա կոնցեռնի նոր անվանումն է) և ցուցադրվում է Տոկիոյի Շինջուկու շրջանային թանգարանում։ Ընկերությունը հպարտանում է կտավով այն աստճան, որ նրա մասնաճյուղերից մեկը կոչվում է «Sompo Himawari Life Insurance Inc. («Himawari» ճապոներեն նշանակում է արևածաղիկ):

Նկարի սեփականության վերաբերյալ դատական գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ֊ի Իլինոյսի նահանգի Չիկագո քաղաքում։ Դատարանը մերժել է բանկիրի ժառանգների ներկայացուցիչների հայցը:

Ի դեպ, այս նկարի գործով դատը Չիկագոյում է կայացել այն պատճառով, որ կտավը 2001 թվականին ցուցադրվելիս է եղել տեղի արվեստի ինստիտուտում։ Հենց այդ ժամանակ էլ կասկածներ են առաջացել դրա ծագման մաքրության վերաբերյալ: Սակայն այժմ ամերիկացիները ճանաչել են Տոկիոյի հոլդինգի նկատմամբ իրավասության բացակայությունը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 72 անգամ