Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարող է անել միայն մարդը

06.17.2024

Օրերս կայացած «1839 Color Photography Awards» վերտառությամբ արհեստական բանականության ստեղծած պատկերների մրցույթին լուսանկարիչ Մայլս Աստրեյը ներկայացրել է FLAMINGONE անունով լուսանկար։ Ստեղծագործությունը զբաղեցրել է երրորդ տեղը և ստացել հանդիսատեսի մրցանակ։ Սակայն այն բանից հետո, երբ Աստրելը բացահայտել է, որ իր ներկայացրած պատկերը ոչ թե արհեստական բանականությունն է ստեղծել, այլ՝ ինքը, նրա աշխատանքը մրցութային հանձնաժողովը որակազրկել է։

Իր հայտարարության մեջ Աստրեյը նշել է, որ ինքն այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ իմացել է․որ տարածված է այն կարծիքը «․․․որ արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված պատկերները մրցումներում գերազանցում են իրական լուսանկարներին»։ Նա որոշել է իր կատարած աշխատանքով գլխիվայր շուռ տալ այդ մտայնությունը և ցույց տալ, որ կան այնպիսի լուսանկարներ, որոնք կարող է անել միայն մարդը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 34 անգամ