Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիթային անիմացիոն ֆիլմը վերամարմնավորվել է մյուզիքլում

06.24.2024


Հունական դիցաբանությունից հայտնի հերոս Հերկուլեսը, որը կիսաաստված է և ապրում է մահկանացուների մեջ․ պետք է ապացուցի իր ուժն ու արժանավորությունը, որպեսզի տեղ ստանա աստվածների կացարանում՝ Օլիմպիոս լեռան վրա։ Սակայն այդ խնդրի լուծումը կիսաաստվածի համար անգամ ունի մեծ բարդություններ, քանի որ Հադեսը, նրա հորեղբայրը, դավեր է նյութում և ամեն ինչի դիմում, որպեսզի հերոսը վարկաբեկվի և չկարողանա հասնել իր նպատակին։ Իրավիճակը Հերկուլեսի համար ավելի է բարդանում, երբ նա տեսնում և սիրահարվում է մահկանացու գեղեցկուհի Մեգիին։Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «.londontheatre.co.uk»֊ին։

Այս սյուժեով 1997թ․֊ին ամերիկյան «Disney» ստուդիայում նկարահանված հայտնի անիմացիոն «Հերկուլես» ֆիլմը դարձել է նոր մյուզիքլի հիմք, որի պրեմիերան 2019թ․֊ին կայացել է Նյու֊Յորքում, բացօթյա բեմահարթակում։, իսկ ավելի ուշ՝ 2023թ․֊ին, նաև Նյու֊Ջերսիում։

2024թ․֊ին «Հերկուլես» մյուզիքլը տեղափոխվել է նաև Եվրոպա և ներկայացվել Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Իսկ 2025թ․֊ին նախատեսվում է, որ կհայտնվի նաև Լոնդոնի «Drury Lane» արքայական թատրոնի բեմահարթակում։

Եվրոպական բեմահարթակների համար «Հերկուլեսը» բեմադրել է ռեժիսոր Քեյսի Նիկոլաուն։ Այդ գործում նա համագործակցել է Թոնի մրցանակակիր երգահաններ Ալան Մենկենի (երաժշտություն) և Դեյվիդ Զիփելի (տեքստեր) հետ, որոնք հայտնի են նաև, որպես այս սյուժեով դիսնեյան ֆիլմի պարտիտուրի հեղինակներ։

Ի դեպ, «Go the Distance» երգի համար նրանք արժանացել են Օսկարի անվանակարգի, որը հնչում է նաև բեմական մյուզիքլում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 128 անգամ
Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
5175965000509119
Արխիվ ըստ ամիսների