Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրիպիդեսը միավորել է օտարերկրյա ռեժիսորին և հույն կատարողներին

06.27.2024


Որպես Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու դեմ բողոքի նշան Ռուսաստանից Եվրոպա տեղափոխված հայտնի ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը բեմադրություն է պատրաստում Հունաստանի հնագույն բնակավայրի՝ Էպիդավրոսի հայտնի ամֆիթատրոնում (տեղավորում է 12 հազար հանդիսատես)։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Նա այդ պատմական բեմահարթակ է վերադարձնում Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» ողբերգությունը։

Այս ներկայացման երկօրյա պրեմիերայով (հուլիսի 5֊ին և 6֊ին) Հունաստանում կմեկնարկի Աթենքի Էպիդավրոսյան փառատոնը:

«Այս կարևոր նախագիծը կիրականացնեն նշանավոր հույն դերասաններն ու դերասանուհիները,֊ նշված է փառատոնի պաշտոնական կայքում։֊ Սա երկար սպասված բեմադրություն է՝ ստեղծված հատուկ «Արգոլիկ» թատրոնի համար, որը կրկին միավորել է օտարերկրյա ռեժիսորին և հույն կատարողներին՝ ամրապնդելով միջազգային և ոչ դրսից ուղղորդվող փառատոնի բնույթը, որը գիտակցաբար իրագործվում է վերջին տարիների ընթացքում»։

Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» պիեսը Կուլյաբինի համար առաջին գործն է, որը պատրաստվում է բացօթյա ձևաչափով, սակայն երկրորդն է այս փառատոնի հետ համագործակցելու առումով։ Ավելի վաղ նա Աթենացիներին է ներկայացրել Նովոսիբիրսկ քաղաքի «Ֆակել» թատրոնում 2018թ․֊ին ժեստերի լեզվով իր պատրաստած չեխովյան «Երեք քույրերը»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 23 անգամ