Կայացել է Սիբիուի հայտնի թատերական փառատոնը07.04.2024
Սիբիու քաղաքում, կայացել է եվրոպայում ամենածավալուններից մեկը համարվող թատերական միջազգային 30֊րդ փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « mdt-dodin.ru»֊ին։
Յուրաքանչյուր տարի Ռումինիայի թատերական մայրաքաղաքը համարվող Սիբիու բնակավայրում, թատրոնից բացի փառատոնի ծրագրում ընդգրկում են նաև այնպիսի բաժիններ, ինչպիսիք են կինոն, պարը, ժամանակակից կրկեսը, երաժշտությունը, ինչպես նաև ցուցահանդեսները, կոնֆերանսները, , վարպետաց դասերը, պերֆորմանսները և այլն։
Այս տարի փառատոնի ծրագիրը նախատեսել էր 500 միջոցառում։ Դրանք կայացել են քաղաքի տարբեր հատվածնեում գտնվող 70 հարթակներում։ Բացի դասական թատերական դահլիճներից, փառատոնի միջոցառումների վայրեր են դարձել նաև եկեղեցիները, քաղաքի պատմական նշանակության վայրերը, փաբերը։
Փառատոնին, որը տևում է 10 օր, ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 700 հազար հանդիսատես։
Սիբիուի փառատոնը մասնագիտական ոլորտներում վաղուց արդեն դիտարկվում է, որպես թատերական մենեջմենթի օրինակ։
1990֊ականների դժվարին ժամանակները բազմազան դարձնելու հույսով քաղաքը սկսեց հրավիրել արտասահմանյան թատերական հայտնի կոլեկտիվներ, որը ժամանակի ընթացքում վերածվեց հսկայական ֆորումի, որն իր տիրույթում այսօր ընդգրկել է բեմարվեստի և կատարողական արվեստի ամենատարբեր ժանրերը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի