«Ավինյոն ֊ 2024֊ը» մեկնարկել է «նախքան ունայնությանը հանդիպելը»07.08.2024
Ֆրանսիայի հարավում մեկ շաբաթից ավելի է, որ մեկնարկել է Ավինյոնի հայտնի փառատոնը։ Այս տարվա ծրագրում 35 ներկայացում, շոուներ, պարային և բազմամասնագիտական բեմադրություններ և բեմարվեստին առնչվող ևս 300 այլ միջոցառումներ նախատեսած թատերական ստուգատեսը թվով 78֊րդն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Մենք ստեղծագործության փառատոն ենք, որը պայքարում է բառեր, հնչյուններ, ժեստեր և պատկերներ ընտրելու, քննարկելու և դրանց հետ այս աշխարհում ապրելու արվեստագետների ազատության համար», - նշել է փառատոնի տնօրեն Թիագո Ռոդրիգեսը: Նրա կարծիքով Ավինյոնի փառատոնը, որտեդ հանդիպում են արվեստագետներն և հանդիսատեսները, մշակութային, սոցիալական աշխատանք է, որն այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է Եվրոպային: Նա ընդգծել է, որ «Այս հանդիպումը անհայտը բացահայտելու, զգացմունքների արթնացման, տարբերությունները սիրելու, մեր ժամանակի խնդիրները քննարկելու, այլ հնարավոր աշխարհների մասին սովորելու կենսական պահ է»։
Փառատոնի 2024թ․֊ի ծրագիրը ներառում է ներկայացումներ, որոնցում ռեժիսորները վերաիմաստավորում են դասական տեքստերը, կասկածի տակ են դնում հաստատված նորմերը, խորհում են այն մասին, ինչի մասին ընդունված չէ խոսել հասարակության մեջ և դիմում են անձնական փորձին:
Թատրոնի առասպելաբանության մեջ Ավինյոնի փառատոնի տեղին ու դերին յուրահատուկ անդրադարձ է կատարել ֆրանսիացի ռեժիսոր Ֆանի դը Շայեն։ Նրա «Avignion une ecole» խորագրով աշխատանքում 15 երիտասարդ դերասաններ և դերասանուհիներ ներկայացնում են փառատոնի պատմությունը՝ դրանից վերցրածը և իրենցմեջ եղածը հանդիսատեսների հետ կիսելու համար: Նրանք խոսում են տպավորությունների և սիրելի պահերի մասին, վերարտադրում արտիստների վկայությունները, քննադատների ակնարկները և հանդիսատեսների մեկնաբանությունները։
Փառատոնը մեկնարկել է Անժելիկա Լիդելի «DAMON» բեմադրությամբ, որը հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի թաղման յուրահատուկ արարողակարգն է։ Բեմադրությունը, որը կոչվում է նաև «Բերգմանի թաղումը», հենված է շվեդ ռեժիսորի նկարահանած սեփական հուղարկավորության սցենարի վրա։ Իր բեմադրությամբ Լիդելը հանդիսատեսին հրավիրում է տեսնել թաղված երևակայություններն ու չասված վախերը՝ նախքան վերջին դևին՝ ունայնությանը, հանդիպելը․․․
Ավինյոնի 78֊րդ փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 21֊ը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի