12 պրեմիերա Փարիզի օպերայի նոր թատերաշրջանում08.12.2024
Սեպտեմբերի 6֊ին Փարիզի օպերայի նոր թատերաշրջանը կմեկնարկի «Սիրել, երգել, պարել մշտապես» նշանաբանով։ Այս անգամ ֆրանսիացի հանդիսատեսի համար հաստատությունը պատրաստել է 12 նոր բեմադրություն, որոնցից 7-ը օպերա է, իսկ 5֊ը՝ բալետ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Նոր բեմադրությունների մեջ իրադարձայիններից մեկը համարվում է Ժակ Օֆենբախի «Ավազակներ» օպերետը՝ Բարրի Կոսկի բեմադրությամբ։ Ըստ նրա, այս ստեղծագործության սյուժեն բարդ է նույնիսկ Օֆենբախի համար։
«Ավազակները» «չափազանց շատի»,«առատի» ստեղծագործություն է։ Ամեն բան տեղաշարժված է սահմանից դուրս։ Շատ արագ երաժշտություն է։ Ողջ օպերետը մեկ ճիչ է»,֊ նշել է ռեժիսորը։
Ներկայացնելով բեմի ձևավորումը, ռեժիսորը ընդգծել է, որ գործողությունների տարածությունը հիշեցնում է հին թատրոն, որտեղ հայտնվում են միանգամայն տարբեր կերպարներ։ Բարրի Կոսկի կարծիքով, հենց այդպիսի լուծումը և Օֆենբախի երաժշտությունը կկարողանան հանդիսատեսին տեխափոխել բոլորովին այլ իրականություն։
Մեկ այլ հետաքրքրական պրեմիերա էլ սպասվում է օպերային խաղացանկում։ Դա Ռանոյի «Կաստոր և Պոլլուկս»ստեղծագործությունն է; Այս բեմադրության վրա աշխատում են Ռեժիսոր Փիթեր Սելլարսը և դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը։
Այս օպերան պատմում է ողջ մնացած եղբոր մասին, որը ստորգետնյա թագավորություն է իջնում իր սպանված եղբորը գտնելու համար։ Ներկայացնելով հերոսի տառապանքներն ու ապրումները, օպերայի հեղինակները առաջին պլան են բարձրացնում պայքարի, կյանքի, մահվան և ճանապարհը շարունակելու թեմաները։
Փարիզի օպերայի պրեմիերաների շարքում սպասվածներից են նաև այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին»՝ Կալիկսթո Բիեյթոյի բեմադրությամբ, Դեբյուսիի «Փելլեասը և Մելիզանդան» Վաժդի Մուավադայի բեմադրությամբ, Պուչինիի «Տրիպտիխը» Քրիստոֆ Լոյայի բեմադրությամբ, Պասկալ Դյուսապենի ««Դանթեի ճանապարհորդությունը»՝ Կլաուս Գութի բեմադրությամբ և այլն։
Նշենք, որ Փարիզի օպերայի նոր թատերաշրջանի պրեմիերաների ցանկում է նաև Հայդնի քիչ հայտնի օպերաներից մեկը՝ «Անմարդաբնակ կղզին», որը բեմադրվում է այս հաստատության ակադեմիայի ուսանողության լայնամասշտաբ ընդգրկմամբ։