Քրիստոնեական Եդեմը, չինական ավանդությունները և նոր սոցիալական համակարգը 09.02.2024
Օրերս Պեկինում գործող Չինաստանի ազգային թատրոնը թատերասերներին է ներկայացրել «Apple Tree» («Խնձորի ծառը») փորձարարական ավանգարդիստական մի ներկայացում, որտեղ շոշափվում է չին երիտասարդ զույգի միջև հարաբերությունները լարվածության հասցնող իրավիճակ՝ որը առաջանում է, հղի կնոջ անսպասելի վիժումից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « thetheatretimes.com»֊ին։
Չինական ավանդական մշակույթում ծննդաբերությունը երիտասարդ զույգի անխուսափելի առաքելությունն է։ Նախկինում մեծ կլանային տիպի ընտանիքում ապրող չինացու համար ընտանիքի շարունակականությունն ապահովելը սոցիալական կյանքի գլխավոր թեման էր։
Այս առաքելությունն այնուհետև անվանվեց «chuanzong jiedai», (շարունակեք կլանը, շարունակեք հաջորդ սերունդը)։
Եթե այդ ավանդական պայմանը չէր իրագործվում, ապա երիտասարդ ամուսնական զույգը կլանի անդամների կողմից համարվում էր անպատասխանատու, մինչև նրանք չունենային մեկ կամ ավելի երեխա։ Որքան շատ երեխաներ ունենար զույգը, այնքան ավելի մեծ հարգանք էր նա վայելում և օժտվում առաքինության լուսապսակով։
Սակայն, 20-րդ դարի վերջին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում սահմանված «մեկ երեխայի քաղաքականությունը» հսկայական փոփոխություններ առաջացրեց այս ավանդական առաքելության մեջ:
Այժմ զույգին թույլատրվում է ողջ կյանքում միայն մեկ երեխա ունենալ։ Այս փոփոխությունը խորապես ազդեց ոչ միայն Չինաստանի ժողովրդագրական կառուցվածքի վրա, այլև ուժեղացրեց առողջ երեխա ծնելու կարևորությունն ու զգուշավորությունը և ծնողական դաստիարակության նկատմամբ պահանջները:
Այս և ավելի լայն սոցիալական ենթատեքստերը, ինչպես նաև սեփական ընտանեկան կյանքում տեղ գտածը հաշվի առնելով ռեժիսոր Ֆենգ Լուին ստեղծել է պիես և բեմադրություն, որտեղ սպասված երեխայի լուսաշխարհ չգալը վերածվոււմ է ոչ միայն անձնական դժբախտության, այլև ձեռք է բերում սոցիալական խոր համատեքստ։
Պիեսը սկսվում է անդորրից։ Հանդիսատեսը մտնում է թատրոն՝ լսելով թռչուններին, տեսնելով հյուրասենյակի տարածքը, որը ներկառուցված է այգու նմանվող գեղեցիկ բեմում: Ամեն ինչ այնքան հանգիստ և հաճելի է, ինչպես դրախտում։ Բեմը ստեղծվել է որպես աստվածաշնչյան Եդեմ, որի կենտրոնում գտնվող կամարի (խորանի) շուրջը ցրված են խնձորների խորհրդանշաններ․․․
Հանկարծ գալիս է ամուսինը։ Պատումը կառուցվում է նրա և կնոջ երկխոսության միջոցով։ Նրանք գիտեն, որ իրենց երեխան հավանաբար մահացել է հղիության ժամանակ։ Նրանք տխուր են և հուսահատված։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է քողարկել սեփական վիշտը։
Քողարկելով սեփական վիշտը, նրանք դառնում են ավելի բորբոքուն և ագրեսիվ։ Նրանց զրույցները վերածվում են վեճի, փոխադարձ մեղադրանքի․․․
Սակայն, սերն ի վերջո հաղթում է։
Իսկ հանդիսատեսը ստանում է ընտրության հնարավորություն՝ հեղինակի առաջարկած լուծման երեք տարբերակների միջև, որը ներկայացվում է ժամանակի միջով ճանապարհորդելու եղանակով․ Երեխան լուսաշխարհ չի եկել, զույգը ունեցել է աղջիկ և նրան մեծացրել է, որպեսզի նա խոսի հոր հետ կամ ունեցել է տղա , որին մեծացրել է, որպեսզի խոսի մոր հետ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի