Ռասինի ողբերգությունը Կաստելլուչչին ներկայացրել է մոնոպիեսի ձևաչափով 09.03.2024
«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ Գերմանիայի արվեստի ամենաշքեղ միջոցառումը համարվող «Ռուրտրիանելե» փառատոնի խոշորագույն թատերական իրադարձություններից մեկը, Կիրիլ Սերեբրեննիկով «Լեգենդ» բեմադրության հետ միասին, համարվում է իտալացի նշանավոր ռեժիսոր, դրամատուրգ, դերասան Ռոմեո Կաստելլուչչիի «Բերենիկա» բեմադրությունը։
Այդ աշխատանքը, որը Կաստելլուչչին պատրաստել է ըստ ֆրանսիացի մեծ ողբերգակ Ժան Ռասինի համանուն պիեսի, այսօր իսկ արդեն դարձել է եվրոպական հյուրախաղային երթուղիների պահանջարկված թատերախաղ։ Այդ մասին տեղեկացնում է «kommersant.ru»֊ն։
Ռասինի ողբերգությունը, որը պատմում է հուդայական թագուհի Բերենիկայի և հռոմեական ապագա կայսր Տիտոսի սիրո պատմության մասին, առաջին անգամ բեմադրվել է 1670թ․֊ին։
Պիեսի իրադարձությունները ծավալվում են մեր թվարկության 1֊ին դարում։ Բերենիկայի և Տիտոսի սերը փոխադարձ է; Սակայն օրենքը և ավանդույթը արգելում է, որպեսզի կայսրն ամուսնանա ոչ հռոմեացու հետ։ Այս խոչընդոտից բացի սիրահար արքայական զույգի առջև հայտնվում է ևս մեկ պատնեշ։ Բերենիկայի ձեռքն է խնդրում սիրիական թագավոր Անտիոքը։ Բերենիկան չի հասկանում, թե ո՞րն է սիրելի Տիտոսի հետ ամուսնությանը խանգարող իր մեղքը։ Նա որոշում է ինքնասպանություն գործել։ Բայց, ի վերջո, հրաժարվելով Անտիոքի առաջարկությունից և հնազանդվելով Տիտոսի կամքին, համաձայնվում է կյանքի մնացած մասն անցկացնել նրանից հեռու․․․
Մի քանի առանցքային կերպարներ ունեցող ռասինյան ողբերգությունն իր ասելիքով ու դինամիկայով Կաստելլուչչին խտացրել է մեկ կերպարում։ Դա Բերենիկան է։ Եվ հենց նա էլ այս ողբերգության պատումը ներկայացնող միակ շարժվող հերոսն է։
Կաստելլուչչիի՝ իտալացի վարպետի այս նոր ստեղծագործությունը մոնոպիես է։ Իսկ բեմում այդ միակը ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Յուպպերն է։ Սրանով նա իր տուրքն է տալիս գերմանական Դույսբուրգ քաղաքում ներկայացվող թատրոնին։ Իսկ կա նաև մեկ այլ ոչ պակաս պատասխանատու պարտականություն։
Արտիստուհուն վստահված նաև այսօր դեռ ընթացող Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրին գլխավորելու առաքելությունը։
Այս թեմայով այլ հղումներ-1