Մարթալերը նույնականության փոխարեն ճանաչում է համակարգը09.16.2024
Շվեյցարիայի Բազել քաղաքի թատրոնում կայացել է ռեժիսոր Քրիստոֆ Մարթալերի «Դոկտոր Վատցենրոյթերի կտակը. իրականի փոխարեն՝ հաճելի ցանկալին» բեմադրության պրեմիերան՝ ըստ դրամատուրգ Թիմոն Յանսենի համանուն պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «oteatre.info»֊ին:
Մարթալերը, աշխատելով դրամատուրգի հետ, ստեղծել է մի պատմություն բժիշկ Վատցենրոյթերի մասին, որին, ըստ հեղինակների, կարելի է հանդիպել այն վայրերում, որտեղ « ընտանեկան երեկոների կամ ընկերությունների մեծ գործնական հանդիպումների ժամանակ երևում է շվեյցարական հասարակության համախմբվածությունը»:
Բեմադրության անոնսում նշված է, որ Քրիստոֆ Մարթալերը հանդիսատեսին հրավիրում է բանակցությունների սեղանի մոտ։ Այդ հրավերքը նա անում է, քանի որ հենց այնտեղ է հնարավոր գտնել բժիշկ Վատցենրոյթերին։ Այդ բժշկի խորհուրդներին մարդիկ վերաբերվում են ինչպես ընտանեկան հանդիսության կամ տնօրենների խորհրդի նիստին, երբ հատկապես ճգնաժամերի ժամանակ։ Բժիշկ Վատցենրոյթերը հեղհեղուկ ախտորոշումների վարպետ է և խոսում է փորձի հիման վրա։ Նրա իդեալիստական և ֆինանսական ժառանգությունը հայտնվում է կասկածի տակ։
Այս բեմադրության մեջ Քրիստոֆ Մարթալերը սկսում է փնտրել նույնականություն, որին դժվար է հասնել և կրկին ճանաչում է այն համակարգը, որը գտնվում է դրա թիկունքում։
Բեմադրության վրա ռեժիսորի հետ աշխատել են դեկորատոր Դուրի Բիշոֆը, զգեստների դիզայներ Սառա Քիտելմանը, լուսային դիզայներ Վասիլիոս Չասապակիսը և երաժշտական ղեկավար Բենդիքս Դետլեֆսենը։