Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դմիտրի Կռիմովն՝ ըստ Աննա Ֆրանկ անունով հոլանդացի աղջկա

10.09.2024

Ռիգայում «Entracte International» պրոդյուսերական ընկերությունը և պրոդյուսեր Իննա Կրիմովան թողարկել են «Խելագարի գրառումներ» բեմադրությունը, ըստ նույնանուն պիեսի՝ ռուսաստանցի էմիգրանտ արտիստներ Չուլպան Խամատովայի և Մաքսիմ Սուխանովի մասնակցությամբ։

Բեմադրության ռեժիսոր Դմիտրի Կռիմովը պատումը ներկայացնում է որպես անձնական օրագիր։ Նա այն ասես «շարադրում» է իր համար, առանց գեղագրության, ազատ, «թեթև» ձեռագրով։ Նա գրում է հեշտությամբ՝ առանց հետհայաց նետելու ակադեմիական ոճի վրա, առանց ճիշտ/սխալ հատուկ նկատառումների՝, առանց հավերժությունը զարդարելու արվեստագետի հոգին հյուծող ցանկության։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Օրագրի էջերի վրա կան բծեր՝ թափված թեյ, կարմիր գինի, մատնահետքեր, մի էջի անկյունը ծալված է, մի կտոր ինչ-որ տեղ պոկվել է, մեկ այլ տեղ էլ բացակայում է ամբողջական էջը ։ Ահա մի փոքրիկ ծրար, որը կպցված է օրագրին։ Դա ռեժիսորի գաղտնիքն է։ Այն կարելի է զգույշ բացել և նայել: Դրանում թաքցված են հիշողության ուրվական ցավեր, սիրով ու քնքշությամբ լի ապրումներ, որոնց նա նայում է «իր մանկության պատշգամբից»։

Հեղինակին մեղադրելն իր թույլ դրամատուրգիայի համար նույնքան տարօրինակ է, որքան նրան մեղադրելն իր օրագրի համար։ Ըստ Աննա Ֆրանկ անունով հոլանդացի աղջկա, օրագիրը լավագույն նվերն էր իր 13-ամյակի օրը՝ 1942 թվականի հունիսի 12-ին:

Չուլպան Խամատովան տղամարդու սպիտակ վերնաշապիկը արագ ծածկում է կարերով։ Նա շարժվում է դեռահասի պես՝ բոլոր կողմերից իմպուլսիվ գրելով հենց իր զուգընկերոջ՝ Մաքսիմ Սուխանովի վրա։ Նա ուրախությամբ թվարկում է նվերները՝ մի փունջ վարդեր և երկու փունջ պիոն, կապույտ վերնաշապիկ, սեղանի խաղ, մի շիշ խաղողի հյութ, մի բանկա սերուցք, 2,5 գուլդեն և երկու գրքի կտրոն, շատ քաղցրավենիք, մայրիկի պատրաստած ելակի տորթ, նամակ տատիկից, գլուխկոտրուկ Հելենայի մորաքրոջից և գեղեցիկ կրծքանշան ՝մորաքույր Ստեֆանիից...

Իսկ այդ նույն պահին բեմի երկայնքով ձգված էկրանի վրա ցուցադրվում է Ֆրանկների բնակարանում տեղի ունեցող խուզարկության տեսարան։ «Խելագարի գրառումները» պիեսում ֆիլմը ևս մեկ խաղային և բեմական իրականությունն է: Հանդիսատեսը տեսնում է հին կահույքով լցված սենյակներ, փոքրիկ խոհանոց, որտեղ թատերական առօրյայից հոգնած Մաքսիմ Սուխանովը ձու է տապակում։ Էկրանին դերասանները փոխում են իրենց հագուստները բեմական կերպարների զգեստներով։ Նրանք գուցե և երբեք չեն խաղացել այս դերերը կամ, գուցե, այս ամենը եղել է մեկ անգամ և հիմա միայն թույլ առկայծում է պրոֆեսիոնալ հիշողության մեջ: Յուրաքանչյուր տեսարան՝ Ռոմեո և Ջուլիետ, Անտիգոնե և Կրեոն, ինչ-որ վրիպակներ, կակտուսներ, տիկնիկներ և այլն, մենակությունից, հուսահատությունից և դատարկությունից թաքնվելու փորձ է՝ Ժամանակից ու տարածությունից դուրս մնացած թատերական թափառաշտջիկների փորձ։

«Խելագարի գրառումներ»֊ում վարպետորեն փոխազդում են ոչ միայն երկու բեմական իրականությունները՝ կինոն և կենդանի դերասանները, հումորը և դրաման, այլև այստեղ սերտորեն միաձուլված են. ռեժիսորի գեղարվեստական ​​և մարդկային «ես»-ը և իր անձի և մարդկային ճակատագրի մասին պատմող երկու արտիստական անհատականությունները, որոնք խոսում են ժամանակի և իրենց մասին, և այս մասնագիտության անեծքի մասին։ Այն թափանցում է բոլորի մեջ, անկախ այն բանից դերասանը անանու՞ն է , թե՞, իսկական աստղ:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 72 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների