Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սիմփսոններ»֊ը ԱՄՆ֊ի նախագահի պաշտոնում տեսել են Քամալա Հարրիսին

11.05.2024

Զանգվածային մշակույթի աշխարհում վաղուց է հայտնի այն իրողությունը, որ ամերիկյան «Սիմփսոններ» մուլտսերիալը տիրապետում է ապագան գուշակելու զարմանալի ունակությամբ։ Այժմ տեսահոլովակը, որը մի քանի անգամ հասցրել է դառնալ վիրուսակիր, երևում է ֆանատներին համոզում է այն մասին, որ ԱՄՆ֊ի նախագահի թեկնածու Քամալա Հարիսը կարող է դառնալ այսօր մեկնարկած ընտրությունների հաղթողը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «euronews.com»֊ին։

«Սիմփսոններ» բազմամյա անիմացիոն սիթքոմը հայտնի է դարձել հենց նաև այն հանգամանքով, որ նրա որոշ դրվագներ և կատակներ ուղղակի ապշեցնելու չափ արարչագործական տպավորություն են առաջացրել։

Այսպես, 1990թ․֊ին մարդիկ սկսեցին բողոքել Միքելանջելոյի «Դավիթի» մերկության դեմ։ Դա իրական կյանքում տեղի ունեցավ , երբ Ֆլորիդայի դպրոցներից մեկի տնօրենին ստիպեցին հրաժարական տալ այս արձանի պատկերը դասերին մասնակից դարձնելու համար։ 1994թ․֊ին «մուլտֆիլմի «Լիզան Մալիբուցի Սթեյսիի դեմ» դրվագը ասես թե կանխատեսում էր ռեժիսոր Գրետա Գերվիգի հայտնի «Բարբի» ֆիլմի ստեղծումը՝ Դոնալդ Թրամփի մեղադրական եզրակացությամբ։ 1996թ․֊ին՝ «Homerpalooza» սերիայում գուշակություն էր ներկայացված այն մասին, որ «Cypress Hill» հիփ֊հոփ խումբը ելույթ կունենա Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը, իրոք, կայացավ այս տարի։ 1998թ․֊ին մուլտսերիալը գուշակեց, որ «Disney» կգնի « 20th Century Fox» կինոստուդիան, ինչը և այսօր իրականացել է։ Եվ այսպես, ցուցակը կարելի է երկար շարունակել․․․ Սերիալը նույնիսկ գուշակել է, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ֊ի նախագահական նոր մրցապայքարի է մտնելու 2024թ․֊ին։

Երկրպագուներն այժմ որոշել են հավատալ, որ մուլտսերիալի գուշակության ուժը նշանակում է, որ Քամալա Հարրիսը կհաղթի առաջիկա ընտրություններում:

Ահա և մի քանի գրառումներ, որոնք վերցվել են սոցիալական ցանցերից․

«Մենք բոլորս գիտենք, որ «The Simpsons»-ը ապագան կանխատեսելու զարմանալի ունակություն ունի»:
«Մի դրվագում Լիզան դառնում է նախագահ, և նա կրում է մանուշակագույն կոստյում և մարգարիտներ, որոնք նման են Քամալա Հարրիսի հանդերձանքին իր փոխնախագահի երդմնակալության ժամանակ: Պատահականությո՞ւն է: ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՈՉ»:
«Սիմփսոնները կանխատեսում են, որ Քամալա Հարրիսը նախագահ կդառնա»:
«Եթե Սիմփսոնները երբևէ իսկապես գուշակել են ապագան, թող լինի այս անգամ»:
«Մենք շուտով կիմանանք, թե արդյոք կա՞ն բաներ երկնքում և երկրում, որոնց մասին «Սիմփսոնները» ստեղծող Մեթ Գրենինգը չի երազում: Եվ միգուցե այս անգամ կավիճը գրատախտակին կգրվ. «Ճիշտ լինել հիանալի է»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 36 անգամ