Փարիզում բացվել է ծագումով բելոռուս, կոմունիստ նկարչուհու հետհայաց ցուցահանդեսը11.12.2024
Օրերս Փարիզի «Մայոլ» թանգարանում բացվել է ծագումով բելոռուս, բայց ֆրանսիայում ապրած և ստեղծագործած նկարիչ Նադյա Լեժեի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացբում է «Թագլուրը»՝ հղում անելով «rfi.fr»֊ին։
Նադյա Լեժեն համարվում է 20֊րդ դարի եվրապական արվեստի առանցքային դեմքերից մեկը:
«Նադյա Լեժե։ Կին ավանգարդիստ» խորագրով ցուցահանդեսը հետհայաց է նկարչուհու անցած ստեղծագրծական ճանապարհին։ Այստեղ են նաև այն 130 կտավները, որոնք նա ստեղծել է ավնգարդիստական շարժումների հատման խաչմերուկում, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կյանքի այն անսովոր ուղին և գործունեությունը, որը ծավալել է ֆրանսիացի հայտնի մոդեռնիստ Ֆերնան Լեժեի գաղափարակից֊նկարչուհին։
«Մայոլ» թանգարանում նշել են, որ Նադյա Լեժեի անունը գրեթե ջնջվել է արվեստի պատմությունից։ Նա մոռացության է մատնվել ինչպես շատ այլ կին արվեստագետների անուններ։ Նրան ժամանակին առավել շատ ընդունել են որպես «Լեժեի աշակերտուհու», իսկ հետո՝ որպես «Լեժեի կնոջ»։ Սակայն նկարչուհու կենսագիր Էյմար դո Շաթենը կարծում է, որ նրա սեփական ստեղծագործությունը « անկախ և համարձակ երևույթ է, որը ծագել է ավանգարդիստական շարժումների և գեղարվեստական գաղափարների խաչմերուկում»։ Նա ընդգծել է, որ Նադյա Լեժեի աշխատանքները «հատում են «կուբիզմի, սուպրեմատիզմի և սյուրռեալիզմի» սահմանները»։
Ծագումով բելոռուս, դեռ դեռահաս Նադյա Խոդասևիչի համար ամեն ինչ սկսվել է Ֆերնան Լեժերի նկարի վերարտադրմամբ, որը նա պատահաբար տեսել էր մի ամսագրում: Նա սովորել է Սմոլենսկի գեղարվեստական ստուդիայում։ Նրա ուսուցիչները եղել են Վլադիսլավ Ստրեմինսկին և Կազիմիր Մալևիչը։ Արվեստի հանդեպ ունեցած կիրքը նրան տարել է Փարիզ, որտեղ էլ սկսել է հաճախել Ֆերնան Լեժեի լեգենդար Աթելիե։ Հետագայում նա Փարիզում շփվում է սուպրեմատիզմը ստեղծող Մալևիչի հետ և օգնում նկարչուհի Ամեդե Օզանֆանտին՝ պուրիզմի հիմնադիրներից մեկին, դասեր վարել արվեստի ստուդիայում։ Նրա ընկերների և դաստիարակների թվում էին Պաբլո Պիկասոն, Ժորժ Բրակը, Հանս Հարթունգը և 20-րդ դարի արվեստի այլ նշանավոր գործիչներ:
Նադյա Լեժեն կոմունիստական կուսակցության անդամ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում նրան Ֆերնան Լեժեն հրավիրեց միասին գաղթել Միացյալ Նահանգներ, բայց կինը որոշեց մնալ Փարիզում և միանալ Դիմադրության շարժմանը։ Նրա աշխատանքը միահյուսված էր իր քաղաքական իդեալներին։ 1950-ականներին Նադյա Լեժեն ստեղծեց մի շարք մոնումենտալ խճանկարներ Խորհրդային Միության համար, որոնցից շատերը մինչ այժմ էլ զարդարում են Մոսկվայի և Մինսկի հասարակական շենքերը:
Անցյալ դարի 70-ականներին Ելիսեյան դաշտերում գտնվող «Աէրոֆլոտ»-ի գրասենյակը զարդարված էր Նադյա Լեժեի ձևավորած մոնումենտալ վահանակով, որը պատկերում էր ինքնաթիռ և Լենին: Այս աշխատանքը, նրա գործերի մեջ ամենահայտնիներից մեկն է և խորհրդանշում է մշակույթները միավորելու Նադյա Լեժեի ցանկությունը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։