Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջոլի֊Կալասը առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»՝ լավագույն դերասանուհի անվանակարգում

12.11.2024


Հոլլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին իր կարիերայի ընթացքում իններորդ անգամ առաջադրվել է«Ոսկե գլոբուսի» անվանակարգի։ Դերասանուհին այդ պատվին արժանացել է «Մարիա» կենսագրական ֆիլմում օպերային նշանավոր երգչուհի Մարիա Կալասի կերպարը մարմնավորելու համար:

«Ոսկե գլոբուսի» լավագույն դերասանուհի անվանակարգում Ջոլիի հետ կմրցեն ոչ պակաս մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պամելա Անդերսոնը, Նիկոլ Քիդմանը, Թիլդա Սուինթոնը, Ֆերնանդա Թորեսը և Քեյթ Ուինսլեթը։

Լեգենդար սոպրանոյի կերպարը մարմնավորելու համար Ջոլին անցել է երգեցողության ինտենսիվ ուսուցում՝։ Նա իր դերասանական կարիերայի ընթացքում առաջին անգամ է ֆիլմում հանդես եկել նաև երգելով։

Վենետիկի կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո Ջոլի֊Կալասին դահլիճն ութ րոպե հոտնկայս ծափահարություններով է երախտագիտություն հայտնել , իսկ կինոքննադատներից մեկը դերասանուհու խաղը անվանել է նրա «կարիերայի լավագույն կատարումը»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ