Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մետրոպոլիտեն» թանգարանը կունենա ժամանակակից արվեստի նոր պատկերասրահներ

12.11.2024

Վերջերս Նյու֊Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը ներկայացրել է շենքի նախագիծ, որտեղ կտեղակայվեն մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի նոր պատկերասրահները։ Այդ մասին տեղեկացնում է «artguide.com»֊ը։

Ճարտարապետ Ֆրիդա Էսկոբեդոյի նախագծած նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2030 թ․֊ին։ Այն կունենա ավելի քան 6500 քառակուսի մետր ցուցադրական տարածք։

Շինարարության համար մասնավոր նվիրատվություններով հավաքվել է մոտ 550 մլն դոլար։

Կառուցվելիք մասնաշենքը կկոչվի թանգարանի պատվավոր հոգաբարձու Օսկար Թանի և նրա կնոջ՝ Ագնես Հյու-Թանգի անուններով։ Նրանք այս նախագծին են նվիրել 125 միլիոն դոլար։

Նոր մասնաշենքում կներկայացվեն 20-րդ և 21-րդ դարերի գործեր, այդ թվում՝ 2013 թվականին Լեոնարդ Լաուդերի նվիրած կուբիստական ​​ստեղծագործությունների հավաքածոն։

Նախագծի համաձայն՝ տարբեր մասշտաբների, բարձրության և բարդության պատկերասրահները կհամակցվեն միմյանց, որը հնարավորություն կտա դրանցում ցուցադրել ցանկացած արվեստի ստեղծագործություն՝՝ անկախ դրա չափսերից։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ