«L.O.F.T» թատրոնը կներկայացնի ազատազրկված Սվետլանա Պետրիյչուկի պիեսը12.12.2024
Ռուսաստանից հեռացած և Եվրոպայում ապաստանած երեք արվեստագետների՝ Անաստասիա Կազակովայի, Անդրեյ Սլեպուխինի և Բորիս Չիստյակովի Չեռնոգորիայում հիմնադրած «L.O.F.T» թատրոնը հայտարարել է հայրենիքում 6 տարի ազատազրկման դատապարտված դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի «Գիսաստղ G» պիեսի բեմականացված ընթերցանությամբ ներկայացնելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Ռեժիսոր Անդրեյ Սլեպուխինի բեմադրությամբ այդ ձևաչափով ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, այն օրը, երբ դատարանը կքննարկի Սվետլանա Պետրիյչուկի և ռեժիսոր Ժենյա Բերկովիչի նկատմամբ դատավճռի դեմ բողոքը։
«Գիսաստղ G» պիեսը Պետրիյչուկը գրել է 2021 թվականին՝ երկու դրամատուրգների՝ Իլյա Մոտովիլովի և Իվան Լյոշինի համահեղինակությամբ։
«L.O.F.T» թատրոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Գիսաստղ G»-ն համընկնում է այսօրվան: Պիեսը անդրադառնում է ԽՍՀՄ առաջին անկախ ռոք փառատոնի ժամանակ «Պոդոլսկ-87» խմբի ելույթի ձախողման և երկար տարիներ անց ամեն ինչ շտկելու փորձի մասին։ Ստեղծագործությունը, բացահայտում է այն պատճառները, թե ինչու է երկիրը այժմ այնտեղ, որտեղ գտնվում է այժմ։ Պատմությունը ոչ միայն անհատի, այլ նաև ամբողջ երկրի ազատության և սկզբունքորեն տարբեր կյանքի հնարավորության մասին է»:
Հիշեցնենք, որ Ժենյա Բերկովիչը և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկը Մոսկվայում ձերբակալվել են 2023 թվականի մայիսի 4-ին։ Ձերբակալման պատճառը Բերկովիչի «Ֆինիստ Պարզ Բազե» բեմադրությունն է՝, որը պատրաստվել էր ըստ Սվետլանա Պետրիյչուկի վավերագրական պիեսի։ Այն պատմում է կանանց մասին, որոնք համացանցում հանդիպում են արմատական իսլամի ներկայացուցիչներին և նրանց միանալու համար մեկնում են Սիրիա:
Այդ պիեսի հեղինակն ու բեմադրողը նախնական կալանքի տակ են գտնվել մեկ տարուց ավելի, իսկ 2024 թվականի հուլիսի 8-ին դատապարտվել են 6 տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2. «Ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային հիմնավորում կամ ահաբեկչության քարոզչություն» հոդվածի հատկանիշներով: