Լոնդոնում դիտարկում են խնդիր, երբ տղամարդիկ միակ օրինական ժառանգներն են12.19.2024
Բրիտանական մայրաքաղաքի թատերական հասարակությունը ամանորի նախօրեին կանխավայելում է 20֊րդ դարի դասական դրամայի լավագույն նմուշներից մեկի՝ Լիլիան Հելմանի «Փոքրիկ աղվեսների» ակնկալվող վերադարձը լոնդոնյան թատերական բեմահարթակ; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « londontheatre.co.uk»։
Դա մի դրամատուրգիական ստեղծագործություն է, որի գործողությունները տեղի են ունենում Ալաբամայում 1900 թվականին:։
Հերոսուհին՝ Ռեգինա Հաբարդը երազում է է ազատության և հարստության մասին։ Բայց 20-րդ դարի հասարակությունը նրա երազանքներն իրականացնելու ճանապարհին անհավանական դժվարություններ է առաջացնում։ Դա հատկապես ակնհայտ է երևում այն համապատկերում, երբ տղամարդիկ համարվում են միակ օրինական ժառանգները: Ռեգինան հետևում է, թե ինչպես են իր երկու եղբայրները տնօրինում ընտանեկան ունեցվածքը և ստեղծում է հարստություն ձեռք բերելու սեփական ծրագիրը:
Բայց ինչպիսի՞ն կլինեն նրա մտահղացած սխեմաների հետևանքները․․․
Հանրահայտ մյուզիքլում գլխավոր դերը Վեսթ Էնդի հարթակում կկատարի BAFTA մրցանակակիր Էնն֊Մարի Դաֆֆը։
«Փոքրիկ աղվեսները» ահռելի պիես է, որը ստեծել է ահռելի գրողը։ Ես չէի կարող այն բաց թղնել: Դա բուռն դրամա է կոռուպցիայի, դավաճանության և իշխանության հասնելու անողոք պայքարի մասին: Եվ այդ ամենի հիմքում Ռեգինան է՝ խարիզմատիկ, բայց անխիղճ կերպարը, ում սանձերը երբ բաց են թողնում, ողջ ուժերով իրավիճակի հսկողությունը կենտրոնացնում է սեփական ձեռքերում։
Փոքրիկ աղվեսների» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1939 թվականի փետրվարի 15-ին Բրոդվեյում, որտեղ Ռեգինա Հաբարդի գլխավոր դերը կատարում էր Թալուլա Բենքհեդը։ Այդ շոուն Բրոդվեյում ցուցադրվել է 410 անգամ։ Դրանից հետո այն ԱՄՆ֊ում ներկայացվել է մեծ հյուրախաղերով։ Այդ ժամանակվանից ի վեր այս պիեսը բազմաթիվ անգամներ բեմական վերածնունդներ է նշանավորել։
Ավելացնենք, որ այս հիանալի դրամատիկական ստեղծագործության հեղինակը՝ Լիլիան Հելմանն ավելի ուշ գրել է նաև իր պիեսի կինոտարբերակի սցենարը, որը նկարահանվել է 1941 թ․֊ին։ Այդ ֆիլմում հանդես են եկել Բեթ Դևիսը, Հերբերտ Մարշալը և Թերեզա Ռայթը։