Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ ․․․

12.31.2024


Հավերժական արժեքների որոնումները ստեղծեցին մշակույթ, որը մարդկանց ուղեկցել և հասցրել է հերթական հանգրվանին։ Այս անգամ այդ հանգրվանում , մենք ենք՝ ժամանակակիցներս։

Հավերժական արժեքների մետաֆիզիկայի ու փոփոխականության գոյակցությունը ամփոփված է մատուցման ձևերի ու եղանակների մեջ։ Գեղեցիկը և ապրեցնողը, որպես բովանդակություն կրում են մարդուն կողմնորոշելու հիմնական ուղերձները, իսկ դրանց փաթեթավորումն այն նկարագրի մեջ է, ինչպիսին թելադրում է ժամանակը։

Հասարակությունները արտոնված են ընտրել (ստեղծել) սեփական արժեքները և դրանցում մետաֆիզիկականի ու փոփոխականի չափաքանակները։

Հայ իրականության համար այդ չափաքանակներում Գերագույն բաժանարարը 4֊րդ դարից ի վեր եղել է քրիստոնեական կրոնը։

Այսօր, սակայն, պարզվում է, որ ծագումով հայ էթնոսին պատկանող բազմամարդ խմբեր կան, որոնք ներառվել են այլ հասարակությունների մեջ և նրանց մետաֆիզիկական և փոփոխական արժեհամակարգերի բաժանարարը մեկ այլ կրոնական հավատք է։ Ծագումով հայ մարդկանց այդպիսի էթնիկական մեծաքանակ խմբերի առկայությունը Թուրքիայում, Սիրիայում սկսել են հաստատել շատ հետազոտողներ։

Այստեղից հետևություն․ հավատքի տիրույթում հատվածների բաժանված հայ էթնոսը կանգնած է սեփական ամբողջությունը վերագտնելու մեծ հիմնախնդրի առջև։ Սա թվում է թե անլուծելի բարդության թնջուկ է, քանի որ կրոնական հավատալիքների բազմազանությունը էթնիկ հայերի այդ հատվածների միջև առաջացրել է տարբերություններ, որոնք խոչընդոտում են նրանց նույնականության ընկալմանը։

Այդ պարագայում հարց է առաջանում արդյո՞ք տարբեր հավատքների դավանող հայ մարդկանց խմբերի համար իրենց նույնականությունը ընդունելու մեջ կրոնը ունի կամ պետք է ունենա մետաֆիզիկական նշանակություն։ Թե այն կատարում է նույն էթնիկական խմբի տարբեր հատվածների «փաթեթավորման» փոփոխականի դերակատարություն։

Հարցի պատասխանը շատ պարզ է։ Եթե այս կամ այն հասարակությունում ծագումով հայ մարդկանց ընդհանրությունների միջև տարբերակման սահմանը գծում է կրոնական հավատքը, ապա արդյո՞ք նրանց միավորողը միայն մարդաբանական բնութագիրն է։ Մի՞թե ժամանակակից հավատալիքներից շատ առաջ, հազարամյակների խորքերում ահռելի մշակութաբանական հետքեր թողած հայկականությունը չունի նրանց մեկ ընդհանրության մեջ միավորելու առաջարկություն․․․

2025թ․֊ն, անշուշտ, նորանոր գոյաբանական խնդիրներ է առաջադրելու համայն հայությանը։ Լինել֊չլինելու սարսափահարույց յաթաղանը ժամացույցի ճոճանակի պես օրորվում է պետականության նշույլներ ունեցող հայկական փոքրիկ այս հողակտորի շուրջը։ Շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, «Թագլուրը» իր ընթերցողներին մաղթում է սեփական հոգևոր մետաֆիզիկական և փոփոխական արժեքների հստակ գիտակցում, արարչագործական֊մշտենջնականը ժամանակավորից տարբերակելու ուժ, հայկականության սրբազան ամբողջականության վերականգնման անհրաժետության նկատմամբ հավատք, հույս և սեր․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ ․․․



«Թագլուր»


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների