Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրակների մեջ հայտնված Գեթթի թանգարանի տարածված լուսանկարները

01.13.2025


Լոս֊Անջելոսում արդեն մի քանի օր շարունակվող և քաղաքի տարբեր հատվածներ թափանցած անտառային հրդեհների պատճառած վնասները նվազեցնելու նպատակով պարտադիր տարհանման ցանկում են ընդգրկվել նաև հանրահայտ Գեթթի կենտրոնի և Գեթթի դղյակի արվեստի հարուստ հավաքածոները։ Այդ թանգարանում են պահվում Ռուբենսի, Ռեմբրանդտի, Դեգայի, Մոնե և շատ այլ հայտնի արվեստագետնեի բնօրինակ ստեղծագործությունները։

Հունվարի 7֊ից ուժեղ քամու ուղեկցությամբ մոլեգնող անտառային հրդեհի առավել խոշոր օջախը գտնվում է էլիտար Փասիֆիք ֊Փալիսայդ շրջանում։ Կրակը տարածվել է նաև Սանթա֊Մոնիկայի և Մալիբուի վրա։

Համաշխարհային լրատվամիջոցները տարածում են Գեթթի դղյակի կրակների մեջ ողողված լուսանկարները։

«Փոլ Գեթթի թրասթ» հիմնադրամի նախագահ և գլխավոր տնօրեն Քեթրին Ֆլեմինգը հայտնել է, որ հրդեհը թափանցել է թանգարանի տարածք, բայց հավաքածոն և անձնակազմը չեն տուժել։ «Թանգարանի տարածությունը և գրադարանային արխիվները անվտանգության մեջ են՝ շնորհիվ ժամանակակից օդամաքրիչ համակարգերի։ Ցուցասրահների կրկնակի պատերը նույնպես ապահովում են հավաքածոների լրացուցիչ պաշտպանությունը»,֊ նշել է նա և ավելացրել, որ, ցավոք, դղյակի հայտնի այգին կրակը շատ է վնասել։

Գեթթի դղյակը 1954թ․֊ին կառուցել է նավթարդյունաբերության խոշոր ներկայացուցիչ Ջ․ Փոլ Գեթթին։ Այն 1974թ․֊ին վերածվել է թանգարանի։ Այնտեղ պահվում են ավելի քան 44 հազար արվեստի ստեղծագործություն և հին առարկաներ, որոնց թվագրությունը տարածվում է մ․թ․ա․ 6500թ․֊ից մինչև մ․թ․ 400թ․֊ն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ