Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու֊Յորքում դիտում են անհաշիվ ադապտացիաների հիմք դարձած նոր «Ռոմեո և Ջուլիետ»

01.15.2025

Բրոդվեյի «Circle in the Square» թատրոնում ամերիկյան բեմի երկու ծագող աստղեր՝ Քիթ Քոննորը և Ռեյչել Զեգլերն ավելի քան երեք ամիս ներկայացնում են Շեքսպիրի ամենահայտնի և ճակատագրով դատապարտված հերոսների՝ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության նոր բեմական մեկնաբանությունը՝ ռեժիսոր, «Թոնի» մրցանակի դափնեկիր Սեմ Գոլդի բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «newyorktheatreguide.com»֊ին:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Գոլդին շեքսպիրյան ողբերգությունը հարմարեցնում է Բրոդվեյի թատերական չափանիշներին։ Շեքսպիրապատման նրա աստղային բեմադրությունների ցանկում՝ են նաև «Մակբեթը»՝ Դենիել Քրեյգի և Ռութ Նեգգայի գլխավոր դերակատարմամբ և «Արքա Լիրը» Գլենդա Ջեքսոնի մասնակցությամբ։

Բրոդվեյում Սեմ Գոլդի «Ռոմեո + Ջուլիետ» խորագրով նոր բեմադրությունը հանդիսատեսին ծանոթ մեծ սիրո պատմությունը ներկայացնում է հարուստ և այս բեմադրության համար հարմարեցված երաժշտությամբ, որի հեղինակը կոմպոզիտոր Ջեք Անտոնոֆֆն է, իսկ պարային տեսարաններում հանդես են գալիս էկրանի ու բեմի մի շարք ճանաչված արտիստներ։ Խորեոգրաֆիայի հեղինակն էլ «Թոնի» մրցանակակիր Սոնյա Թայեն է։

Շեքսպիրի ամենամասսայական ստեղծագործություններից մեկը և անհաշիվ ադապտացիաների համար գրական հիմք դարձած«Ռոմեո և Ջուլիետը» հետևում է ազնվական սիրահարներին, երբ նրանք հանդիպում և սիրավեպ են հյուսում հակադրվելով իրենց հակառակորդ դարձած ընտանիքների թշնամությանը։

Միջնադար։ Իտալական Վերոնա քաղաք։ Այնտեղ ցանկությունն ու սերը, արյունը և մարտերը սկսվում և վերջանում են անխուսափելի և ողբերգական ավարտով:

Ինչպես ասվում է բեմադրության վերնագրում, «Երիտասարդները զղջում են», այնպես որ Բրոդվեյում ներկայացվում է դարավոր և շատ համընդհանուր պիեսի ժամանակակից, գունեղ և երկու ժամ տասը րոպե տևողությամբ մեկնաբանությունը։

Այս բեմադրությունը նախատեսված է 13+ տարիքային սահմանափակմամբ հանդիսատեսների համար։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների