Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոնալդ Թրամփի քաղաքական եռապատկերը

01.20.2025


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական դիմանկարի հրապարալումից հետո փորձագետը պատմել է, թե ինչպես արվեստի պատմության էջերի ուսումնասիրությունը կարող է օգնել բացահայտել դրա նշանակությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «bbc.com»֊ին։

Անկախ այն բանից, թե ձեր քաղաքական հայացքները համընկնում են Դոնալդ Թրամփի հայացքներին, թե՝ ոչ, այնուամենայնիվ դժվար է ժխտել, որ վերջին շրջանի նրա մի շարք լուսանկարներ դիտողականորեն գրավում են ոչ պակաս, քան ԱՄՆ֊ի քաղաքական պատմության մեջ յուրաքանչյուր մեկ այլ դիմապատկեր։ Դրանք՝ ակնթարթային տպավորություն են թողնում մշակութային գիտակցության մեջ։

Երդմնակալությունից մեկ շաբաթ առաջ Թրամփի նախագահական պաշտոնական լուսանկարի հրապարակումը եզրափակում է վառ եռապակերային շարքը, որը սկսվել է 2023թ․֊ի օգոստոսի վերջին տարածված լուսանկարով։ Դա արվել էր այն բանից հետո, երբ Ջորջիայում նրան ներկայացվել էր մեղադրանք 2020թ․֊ի ընտրությունները չեղյալ հայտարարելու նպատակ հետապնդող դավադրության մեջ։ Մեկ տարի անց այդ լուսանկարին հետևեց ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի դեմ կատարված մահափորձի հետևանքով հրազենից վնասված ականջի արյունահոսությունն անտեսող և բռունցք վեր պարզած դիմանկարը։

Որքան էլ առաջին երկու լուսանկարները գրավիչ են, Թրամփի գլխավոր լուսանկարիչ Դանիել Թորոկի արած վերջին դիմանկարը կարող է բոլորից ամենաարտասովորը համարվել։

ԱՄՆ նախագահի դիմանկարում թափանցող ինտենսիվությամբ և շանթող հայացքով նախադեպ պարզապես չկա։ Բնորդի հայացքի ագրեսիվության այլընտրանքը գտնելու համար պետք է զննել արվեստի պատմության էջերը։

Ասենք, որ ավանդաբար, նախագահի պաշտոնական լուսանկարները (նույնիսկ Թրամփի լուսանկարները, որոնք արվել են ութ տարի առաջ, երբ նա առաջին անգամ ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը) նախատեսված են բացություն և բարեհամբույր տպավորություն թողնելու համար: Նրանք հանդարտ են, ժպտերես և, գրեթե միշտ, մոռացվող:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ