Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրավիրել էին Սիդնեյ իր լեգենդար «Համլետը» ներկայացնելու

01.21.2025


Կինոյի և թատրոնի գերաստղ, ավստրալուհի Քեյթ Բլանշեթը շուտով Լոնդոնի «Barbican» թատրոնում կներկայացնի Անտոն Չեխովի «Ճայը»՝ հայտնի ռեժիսոր Թոմաս Օսթերմայերի բեմադրությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Ես գիտեմ Քեյթ Բլանշեթին և նրանով հիանում եմ շատ տարիներ։ Նրան բեմում տեսնելը միշտ իսկական հաճույք է»,֊ ասել է Օսթերմայերը և նշել, որ սա իր և դերասանուհու առաջին ստեղծագործական համագործակցությունն է։

Ռեժիսորն ընդգծել է, որ Լոնդոնցի հանդիսատեսը չեխովյան այս պատումի ներկայացմամբ հնարավորություն կստանա Արկադինայի մեծագույն թատերական դերակատարմամբ տեսնել մի դերասանուհու, որը հայտնվում է սերուդը մեկ անգամ։

Ասենք որ Տրիգորինի դերում հանդես կգա Թոմ Բյորքը, որի հետ վերջին անգամ Բլանշեթը նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Սև պարկ» ֆիլմում։
Օսթերմայերի այս նոր բեմադրության անոնսում թատրոնը նշել է, որ «Հերոսների կյանքի միահյուսմանը համընթաց յուրաքանչյուրը պայքարում է իր ցանկությունների, ձգտումների և հիասթափությունների հետ։ Չեխովյան անժամանակյա պատմությունը ծավալվում է որպես փառամոլության, իշխանության, և հանուն արվեստի զոհաբերությունների մի գրավիչ պատում»։

Ասենք որ, սա Թոմաս Օսթերմայերի չեխովյան «Ճայի» երկրորդ բեմադրությունն է։ Առաջին անգամ նա այդ պիեսին անդրադարձել է Բեռլինի «Schaubuhne» թատրոնում։

Լոնդոնում «Ճայի» բեմադրությունը նշանավորում է նաև Քեյթ Բլանշեթի վերադարձը «Barbican» թատրոն, որտեղ դերասանուհին 2012թ․֊ին հանդես է եկել ռեժիսոր Բենեդիկտ Էնդրյուսի «Շատ Մեծ և շատ Փոքր» բեմադրությունում՝ ըստ Բոթո Շտրաուսի պիեսի։

Այդ բեմադրությունը ստեղծվել էր Սիդնեյի (Ավստրալիա) «STC» թատերական ընկերության համար, որտեղ Բլանշեթն իր ամուսնու, դրամատուրգ Էնդրյու Ամփթոնի հետ կիսում էր գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նրանք Օսթերմայերին հրավիրել էին Սիդնեյ՝ թատերական փառատոնում իր լեգենդար «Համլետը» ներկայացնելու։

«Ճայի» պրեմիերան կկայանա փետրվարի 25֊ին։ Այն Լոնդոնի «Barbican» թատրոնի բեմում կցուցադրվի 6 շաբաթ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների