Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավելի քան 100 մշակութային գործիչ է ստորագրել նախագահին ուղղված բաց նամակի տակ

03.13.2014

Ռուսական մշակույթի ավելի քան 100 ներկայացուցիչներ իրենց ստորագրությունն են դրել այն բաց նամակի տակ, որով նրանք իրենց օժանդակությունն են հայտնում նախագահ Վ. Պուտինի կողմից Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ ցուցաբերած դիրքորոշմանը: Նամակում նշվում է, որ ստորագրողները չեն կարող մնալ հանգիստ դիտորդի կարգավիճակում, երբ լուծվում է Ղրիմի հարցը:

«Մեր ընդհանուր պատմությունը և ընդհանուր արմատները, մեր մշակույթը և նրա հոգևոր աղբյուրները, մեր հիմնարար արժեքները և լեզուն մեզ միավորել են հավերժորեն: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդների և մեր մշակույթների ընդհանրությունը միավորեն մեզ ընդմիշտ: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդների և մշակույթների ընդհանրությունն ունենա աներեր ապագա»,- ասվում է նամակում, որը զետեղված է ՌԴ Մշակույթի նախարարության կայքում:

Նամակն ստորագրել են Օլեգ Տաբակովը, Կարեն Շահնազարովը, Ստանիսլավ Գովորուխինը և այլք:

Տեսանյութեր

Դիտվել է 1072 անգամ