Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժիրինովսկին պահանջել է ճանապարհ տալ երիտասարդ դերասաններին

03.27.2014


Ռուսաստանի Լբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում չկան հրատապ պիեսներ և առաջարկել է բեմադրել ժամանակակից պիեսներ, օրինակ՝ Նովոսիբիրսկի նահանգապետի պաշտոնաթողության վերաբերյալ : Այդ մասին «teatral-online.ru»-ի փոխանցմամբ հաղորդում է «РИА Новости»-ն:

«Ես չեմ այցելում Մոսկվայի թատրոններ, որովհետև չկա գոնե մեկ լավ ներկայացում: Թատերական գործիչները բողոքում են, որ իրենք քիչ փող ունեն: Իսկ ինչու՞ ձեզ փող տալ: Եթե դահլիճում շատ հանդիսատես լինի, ապա կհավաքվի շատ փող և դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ֆինանսներ: Սակայն մարդիկ չեն ցանկանում գալ ձեր ներկայացումներին»,-ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչն ասել է, որ բեմադրությունների համար պիեսները պետք է ժամանակակից դարձնել:

«Այսօր հեղինակները չեն կարողանում գրել որևէ նոր բան: Վերցնենք Գորկու «Կլիմ Սամգինի կյանքը» պատմվածքը: Սյուժեում ներկայացվում է երիտասարդ մարդու մտորումները, ցուցադրված է Ռուսաստանի կյանքը 20-րդ դար սկզբին: Այդպիսի գրքեր այսօր չկան: Այդ դեպքում եկեք վերցնենք արդեն պատրաստիները և դրանք դարձնենք ժամանակակից: Օրինակ, Նովոսիբիրսկի մարզում անվստահություն հայտնելով հեռացրել են մարզպետին, ահա և պատմվածքի սյուժե: Գրեք, թե ի՞նչ է նա արել, ո՞վ է նրան ստուգել: Դա հետաքրքիր կլինի, քանի որ ժամանակակից ներկայացում կստացվի, որը ունի հրատապ թեմա»,- ընդգծել է հայտնի լիբերալ գործիչը:

Նա գտնում է, որ թատրոններում պետք է աշխատեն երիտասարդ դերասանները: «Մեզանում շատ են Շչեպկինի, Շչուկինի անվան ուսումնարանների, Համառուսաստանյան կինոինստիտուտի շրջանավարտները և այլն: Իսկ որտե՞ղ են այդ երիտասարդ դերասանները: Ճանապարհ տվեք երիտասարդներին»,- պահանջել է Ժիրինովսկին:
    Դիտվել է 1062 անգամ