Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկյացման ժամանակ հանդիսատեսը կզգա իրեն ինչպես հանրահավաքում

06.05.2014


«Սանկտ-Պետերբուրգ օպերայում» նախապատրաստվում են բեմադրել «Ղրիմ» վերնագրով օպերան՝ ըստ Մարիա Կովալի «Սևաստոպոլցիները» երաժշտական ստեղծագործության: Այդ մասին «taglur.am»-ի փոխանցմամբ հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Նոր ներկայցումն ըստ ժանրի օպերա-հանրահավաք է, իր ապագա բեմադրության բնութագիրն է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Ալքսանդրովը:

Ըստ բեմադրիչի օպերան ներկայացնում է Ղրիմի համար պայքարի երեք փուլեր՝ Ղրիմի պատերազմը, Հայրենական Մեծ պատերազմը և ընթացիկ տարվա դեպքերը:

Ալեքսանդրովը գտնում է, որ կա անհրաժեշտություն այսօր կատարվող իրադարձությունները իմաստավորել գեղարվեստորեն: Նրա ասելով իրենց աշխատանքի արդյունքը ստացվել է շատ ինտերակտիվ: Ներկայացման ընթացում հանդիսատեսն ու դերասանը հաղորդակցվելու են և համագործակցելու են միմյանց հետ:

Ներկայացման մեջ ընդգրկված են 40 դերասաններ և երգչախումբ: Ներկայացման ժամանակ հանդիսատեսները պետք է նստեն նաև բեմում, դերասանների շուրջ, պատասխանեն նրանց հարցերին:
«Մարդիկ, ովքեր մտահոգված են կատարվող դեպքերով» ռեժիսորի կարծիքով պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն ճիշտ ինչպես հանրահավաքի ժամանակ՝ ելույթ է ունենում մարդ, ուրեմն նրանք կամ պիտի համաձայնվեն նրա հետ կամ՝ ժխտեն:

Ալեքսանդրովը գտնում է, որ ներկայացումը, ինչպես և ցանկացած ներկայացում, պետք է նպաստի մարդու գիտակցության, հայրենասիրության ակտիվացմանը և նրա քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը:

Այս ներկայացման պրեմիերան լինելու հունիսի 10-ին, սակայն ռեժիսորը ծրագրել է այն ցուցադրել նաև «Դվորցովի» հապարակում, այնտեղ հավաքված մեծաքանակ բազմությանը:
    Դիտվել է 1160 անգամ