Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցադրանքում տեղ են գտել լեռներում մղած պայքարի առանձին դրվագներ վավերացրած լուսանկարներ

01.05.2015

Սանտյագո-դե-Կուբայի քաղաքային խորհրդի պատմական շենքում, որտեղ 1959 թ.-ի հունվարի 1-ին Ֆիդել Կաստրոն հայտարարեց Կուբայում բռնապետ Ֆուլխենսիո Բատիստայի նկատմամբ իր ղեկավարած ապստամբական բանակի հաղթանակի և ժողովրդական իշխանության հաստատման մասին, բացվել է նրան նվիրված միանգամից երկու ցուցահանդես: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դրանցից առաջինում կուբացի հայտնի նկարիչ Նելսոն Դոմինգեսը ներկայացրել է 20 աշխատանք: Ցուցադրանքը կրում է «Ֆիդելի հետ» անվանումը:

Մյուս ցուցադրանքը ներկայացնում է բռնապետական ուժերի դեմ ապստամբական բանակի՝ Սյեռա-Մաեստրայի լեռներում մղած պայքարի առանձին դրվագներ վավերացրած լուսանկարներ: Իսպանացի լրագրող Էնրիկե Մենեսեսի հեղինակած այդ պատկերները ցուցադրվում են առաջին անգամ: Դրանք ներկայացնում են պարտիզանական կյանքի խստականոն տարբեր տեսարաններ, որոնցում հիմնականում առաջին պլանում Ֆիդելն ու նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս ղեկավար Ռաուլ Կաստրոն, լեգենդար հեղափոխական Չէ Գևարան և այդ հերոսական պայքարի այլ մարտիկներ են:
Ցուցահանդեսը նվիրված է կես դար առաջ Կուբայում տեղ գտած հեղափոխական իրադարձություններին:
    Դիտվել է 1448 անգամ