Նրանց կարծիքը կարևոր դեր ունի «Օսկար» մրցանակաբաշխության մեջ01.05.2015
2014թ.-ի առաջին շաբաթ օրը Նյու-Յորքում ֆրանս-շվեյցարացի ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Մնաս բարով, խոսք» ֆիլմը ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության կողմից ճանաչվել է 2014 թ.-ի լավագույն կինոնկարը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Համաշխարհային կինոյի 84-ամյա վարպետի, ֆրանսիական «նոր ալիքի» հիմնադրի այս գործն իրականացվել է 3D ձևաչափով և պատմում է մի ամուսնացած կնոջ, միայնակ տղամարդու և շան մասին:
2014 թ.-ի լավագույն դերասան է ճանաչվել ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Թերներ» կենսագրական ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորած Թիմոթի Սփոլը, իսկ լավագույն դերասանուհու կոչումը շնորհվել է ֆրանսուհի Մարիոն Քիթիյարին՝ բելգիացի ռեժիսորներ Ժան-Պիեռի և Լյուք Դարդենների «Երկու ցերեկ, երկու գիշեր» կինոնկարում մարմնավորած կերպարի համար:
Լավագույն ռեժիսորի մրցանակը ստացել է Ռիչարդ Լինքլեյթերը՝ «Պատանեկություն» ֆիլմի համար, իսկ լավագույնը սցենարիստների մեջ եղել է Ուես Անդերսոնը («Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» կինոնկար):
Լավագույն վավերագրական ֆիլմ ամերիկացի կինոքննադատները ճանաչել են ռեժիսոր-վավերագրող Լարա Փոյթրիսի «Քաղաքացի չորս» ժապավենը, որը ստեղծվել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ և նրանց կողմից քաղաքացիներին լրտեսելու վերաբերյալ գաղտնիքները հրապարակած Էդվարդ Սնոուդենի հետ հարցազրույցի հիման վրա:
Ամերիկյան կինոքննադատների ազգային միությունը ստեղծվել է 1966 թ.-ին: Այն միավորում է առավել հայտնի պարբերականների հետ համագործակցող կինոյի ոլորտի 59 փորձագետների: Որպես օրինաչափություն, հենց այս մասնագետների կողմից առանձնացված ֆիլմերն են, ի վերջո, դառնում Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հավակնորդներ:
Հիշեցնենք, որ «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության թեկնածուների անունները կհրապարակվեն Լոս-Անջելոսում՝ հունվարի 15-ին, իսկ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 22-ին: