Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմ նվիրված օլիմպիական չեմպիոնին, ով հայտնվում է գերության մեջ

01.14.2015

Կինովարձույթի շուկա է հանվել Հոլլիվուդյան աստղ, այժմ ռեժիսուրայի ոլորտում գործունեություն իրականացնող Անջելինա Ջոուլիի 2-րդ ֆիլմը: Կինոնկարը, որ կրում է «Անընկճելին» խորագիրը, պատմում է օլիմպիական խաղերի չեմպիոն Լուի Զամպերինիի մասին:

Կինոժապավենի համար հիմք է դարձել Լորա Հիլենբրանդի նույնանուն վեպը, որը անդրադառնում է իրական դեմքերի և դեպքերի: Այն ամերիկյան գրական շուկայի բեսթսելլերներից է:

Լուի Զամպերինին սպորտում հասնելով մեծ հաջողության, ենթարկվում է աղետալի ավիավթարի և ավելի քան մեկ ամիս առանց սնունդի ու ջրի անցկացնում օվկիանոսում: Դրանից հետո նա հայտնվում է ճապոնական զինվորական համակենտրոնացման ճամբարում:

Զամպերինին անցնում է ճակատագրի մատուցած բոլոր փորձություններով և նրան ոչինչ չի կարողանում ընկճել:

Ֆիլմի սցենարի հեղինակները «Օսկարի» քառակի դափնեկիրներ, Իթան և Ջոել Կոեն եղբայրներ են: Գլխավոր դերում հանդես է գալիս բրիտանացի դերասան Ջեկ Օ՝Կոննելլը, ով հայտնի է «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը», «Մաքուր անգլիական սպանություն» կինոնկարներից:

«Անընկճելին» ֆիլմում խաղացած դերակատարման համար Օ՝Կոննելլն արդեն արժանացել է ԱՄՆ-ի Կինոմեկնաբանների ազգային խորհրդի մրցանակին՝ «Տարվա ճեղքում» անվանակարգում:
    Դիտվել է 842 անգամ