Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

100 միջոցառում մայրենի լեզուն և գրականությունը զարգացնելու համար

01.29.2015

Հունվարի 28-ի երեկոյան Մոսկայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ) կայացավ 2015թ.-ն Ռուսաստանում գրականության տարի հայտարարելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին այդ երկրի գրականության, արվեստի, այլ ոլորտների և, անշուշտ քաղաքական ոլորտների ամենահայտնի ներկայացուցիչներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Հղում անելով ռուսական ամենատարբեր լրատվամիջոցների՝ տեղեկացնում է «taglur.am»-ը:

Հանդիսավոր երեկույթի ընթացքում հավաքվածների համար ներկայացվեց «Ընթերցանության շրջան» գեղարվեստական կոմպոզիցիան, որը կառուցվել էր ամենատարբեր ժամանակների ռուս գրողների ստեղծագործությունների առանձին հատվածներից:

«Գրկանության տարվա բացման հարթակի ընտրությունը խորհրդանշական է: Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ներկայացումները միշտ ունեցել են հիանալի գրական հիմք: «Ընթերցանության շրջան»-ը, ինչպես հուսով ենք բոլորս, Գրականության տարվա համար կդառնա հզոր ազդակ: Մեկ շաբաթ առաջ, պետերբուրգյան միջոցառումների շարքով, Ցարսկոյե Սելոյում սկսվեցին ռուսական պոեզիայի «ոսկեդարյան ժամանակաշրջանի օրորոցները», այժմ փոխանցափայտիկը ընդունեց Մոսկվայի գեղարվեստական թատրոնը՝ 20-րդ դարի գրական և թատերական կյանքի սինթեզի խորհրդանիշը»,- նշել է «Ռոսպեչատի» ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին:

Նշենք, որ Ռուսաստանում 2015 թ.-ն գրականության տարի հայտարարելու մասին հրամանագիրը նախագահ Պուտինը ստորագրել է 2014 թ.-ի հունիսի 12-ին: ՌԴ կառավարությունը միջոցառման համար հատկացրել է 300 մլն ռուբլի: Այս նախագծի շրջանակներում նախատեսված է երկրում անցկացնել 100 մեծամաշտաբ միջոցառումներ, այդ թվում նաև՝ ցուցահանդեսներ, տոնավաճառներ, փառատոններ:

    Դիտվել է 803 անգամ