Դոննա Ալբան հետմահու արժանացել է «Տոբոսացի Դուլսինեա» կոչման
Աշխարհի հնագույն ազնվական տոհմերից մեկի ներկայացուցիչ, ավելի քան 60 տիտղոների արժանացած հերցոգուհի Ալբան, ով 88 տարեկան հասակում վախճանվել է 5 ամիս առաջ, արժանացել է նոր կոչման: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.rambler.ru»-ին:
Իսպանական Տոբոսսո քաղաքը, որտեղ լեգենդի համաձայն ապրել է Սերվանտեսի մեծ հերոսի՝ Դոն-Կիխոտի սրտի ընտրյալ Դուլսինեյան, հերցոգուհուն հետմահու շնորհել է «Տոբոսսացի Դուլսինեա» կոչման:
Հերցոգուհի Ալբան (նրա լրիվ անունն է՝ Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Էուխենիա Ֆրանսիսկա Ֆիթց-Ջեյմս Սթյուարթ դե Սիլվա) այս կոչմանն արժանացել է այն բանի համար, որ «իր ողջ կյանքում օժանդակել է մշակույթին»: Հատկապես նա կարողացել է պահպանել իր ընտանիքի պատմական և մշակութային հարուստ ժառանգությունը: Իսկ ինչ վերաբերում է Տոբոսսո քաղաքին, ապա նա հովանավորել է տեղի Դուլսինեյայի թանգարանին և նրան նվիրել «Դոն Կիխոտի» հազվադեպ մի հրատարակություն:
Համապատասխան պատվավոր դիպլոմը հանձնելու համար Տոբոսսոյից քաղաքապետ Մարսիանո Օրտեգան և նկարիչ Ալբերտ Ռոմերոն մեկնել են Սևիլիա և հանդիպել հերցոգուհու ավագ որդուն՝ Կառլոսի հետ, որը հանդիսանում է Ալբա տոհմի ժառանգության կառավարիչը:
Հանդիպման ժամանակ Տոբոսսայի պատվիրակները հերցոգուհու որդուն տեղեկացրել են նաև այն մասին, որ նրա մոր պատվին նախատեսվում է կազմակերպել երկու ցուցահանդես: Դրանցից մեկը, որ կբացվի Տոբոսսայում վաղը՝ ապրիլի 18-ին, կրում է «Դուլսինեաներ, հերցոգուհիներ և Դոն Կիխոտներ» խորագիրը, իսկ երկրորդը, որը կկայանա Սևիլիայում՝ կունենա «Դոննա Կաետանան հետևում է Ձեզ» անվանումը: