Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Brit Awards»-ը 4-րդ անգամ շնորհվել է Ադելին

02.25.2016


Անգլիացի երգչուհի Ադելը դարձել է բրիտանական «Brit Awards» մրցույթի քառակի դափնեկիր:

Նա հռչակվել է բրիտանացի լավագույն կատարողը և հաղթել է «Լավագույն ձայնապնակ» և «Համաշխարհային հաջողություն» անվանակարգերում, իսկ նրա «Hello» երգը ճանաչվել է լավագույն սինգլ: Այդ երգի տեսագրությունը նույնպես առաջադրվել է մրցանակի «Լավագույն հոլովակ» անվանակարգում, սակայն պարգևը տրվել է «One Direction » համույթին՝ «Drag Me Down» տեսահոլովակի համար:

Ադելը մրցանակն ստանալիս արտասվել է և երախտագիտություն հայտնել իր երկրպագուներին և իր երկու տարեկան որդուն, ում նա համարում է իր «ողջ կյանքի սերը»:

«Brit Awards» -ը «Լավագույն բրտանացի կատարող» անվանակարգում հաղթողի դափնին շներհել է Ջեյմս Բեյին, իսկ արտասահմանցի երգչուհիներից լավագույն է համարել իսլանդացի երգչուհի, դերասանուհի Բյորքին, տղամարդկանցից այդ անվանակարգում լավագույն է հռչակվել կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով այդպիսի մի մրցանակի արդեն արժանացել էր 2011 թ.-ին:
    Դիտվել է 742 անգամ