Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաննի մրցույթին մասնակցությունը օգտակար է ոչ միայն կոմմերցիոն առումով

03.09.2016


Սանկտ-Պետերբուրգցի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի 4 սերիայից կազմված հեռուստատեսային տարբերակը անցել է MIPDrama Screenings դրամատիկական սերիալների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ, որն անցկացվում է Կաննի MIPTV հեռուստատեսային և թվային կոնթենթի շուկայի շրջանակներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍ»-ին:

Ուչիտելը նշել է, որ առնվազն վերջին 10 տարիներին ինքը չի հիշում, որ ռուսական որևէ սերիալ մասնակցեր այս մրցույթին: «Մեր համար սա նախ հսկայական պատասխանատվություն է: Երկրորդ՝ սա մեր համար հնարավորություն է հանդիպելու բազմաթիվ պոտենցիալ գնորդների հետ»,-նշել է ֆիլմի ռեժիսորը: Նա կարծում է, որ Կաննի մրցույթին մասնակցությունը ոչ միայն օգտակար է կոմմերցիոն, այլև ռուսական կինոն արտասահմանյան երկրներում մասսայականացնելու առումով:

Ռեժիսորը նաև նշել է, որ իրենց ֆիլմը եզրափակիչի մասնակիցների ցանկում ընդգրկելու փաստը ցույց է տալիս, որ այն հետաքրքրել է թե պատմական փաստերի ներկայացման առումով և թե դրամատուրգիայով, որը կինոնկարը դարձնում է հետաքրքիր ոչ միայն ռուս, այլև օտար հանդիսատեսների համար:

Նշենք, որ «Մաթիլդա» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016 թ.-ի աշնանը, իսկ մեկ տարի անց այն կցուցադրվի ռուսական հեռուստատեսությամբ:

Ավելացնենք, որ մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 28 երկիր, որոնք, բոլորը միասին, ներկայացրել են 60 ֆիլմի հայտ: Հետաքրքիր է, որ ռուսաստանցի կինոարտադրողները այս տարի միանգամից ներկայացրել են 5 հեռուստասերիալ:
    Դիտվել է 729 անգամ