Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանեն ֆիլմ պատուհասած ահաբեկչական ալիքի մասին

08.16.2016


Կաննի միջազգային փառատոնի կրկնակի հաղթող համահեղինակ ռեժիսոր Ժան-Պիեռ և Լյուք Դարդեն եղբայրները կնկարահանեն գեղարվեստական կինոնկար վերջին շրջանում Եվրոպային պատուհասած ահաբեկչության ալիքի մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «365mag.ru»-ին:

Առայժմ դեռ անուն չունեցող նախագծի ռեժիսորական մտահղացումը օրգանապես համապատասխանեցվում է աշխատավոր մարդկանց և հասարակության լայն խավերի կարծիքների ու մտքերի հետ:

Իսկ այս օրերին Դարդեն եղբայրները գտնվում են Հարավային Ամերիկայում,Պերուում, որտեղ «Festival de Cine de Lima» փառատոնի շրջանակներում ներկայացնում են իրենց ֆիլմերը՝ այդ թվում Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Մանկիկը» և «Ռոզետա» ֆիլմերը:
    Դիտվել է 759 անգամ