Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դարձել է Ի. Բրոդսկու ստեղծագործությունների ուսումնասիրության խոշոր կենտրոններից մեկը

11.08.2016


ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանն իրեն հայտարարել է ծագումով ռուսաստանցի բանաստեղծ, նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունների ուսումնասիրության խոշոր կենտրոններից մեկը: Դրա համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ համալսարանը վերջերս ձեռք է բերել բանաստեղծին վերաբերող փաստաթղթերի մի պատկառելի հավաքածո, որը նախկինում պատկանելիս է եղել Բրոդսկու ընկեր, թարգմանիչ և պատմաբան Ալան Մայերսի կնոջը՝ Դիանա Աբաևա-Մայերսին: Փաստաթղթերը ի պահ են տրվել Սթենֆորդի համալսարանին կից գործող Հուվերի պատերազմի ինստիտուտի գրադարանին:

«Մենք ծայրահեղ հետաքրքրված էինք Իոսիֆ Բրոդսկուն վերաբերող Դիանա Մայերսի հավաքած նյութերով մեր ընդարձակ ռուսական արխիվը համալրելու և անմիջապես այդ փաստաթղթերը լայն հանրությանը մատչելի դարձնելու համար»,- ասել է գրադարանի տնօրեն Էրիկ Ուոքինը:

Նրա ասելով այդ ձեռքբերումը Սթենֆորդի համալսարանը դարձնում է Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունների ուսումնասիրության աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը:

Այս օրերին ստացված փաստաթղթերի մի մասը ցուցադրվում է Սթենֆորդի համալսարանում բացված «Բացելով պատմությունը. Հուվերի ինստիտուտի նոր հավաքածոները» ցուցահանդեսում, որը կգործի մինչև 2017թ.-ի փետրվարի 25-ը:

Իոսիֆ Բրոդսկին ծնվել է 1940թ.-ի մայիսի 24-ին, Խորհրդային Միությունում, Լենինգրադ քաղաքում: Նա խորհրդային իշխանությունների կողմից ենթարկվել է հալածանքների, որոշ ժամանակ հայտնվել աքսորում: 1974 թ.-ին Բրոդսկին զրկվել է քաղաքացիական իրավունքից և էմիգրացվել է ԱՄՆ: Հենց իր ստեղծագործական կյանքի ամերիկյան շրջանում էլ նա արժանացել է գրականության գծով նոբելյան մրցանակի:
Բրոդսկին մահացել է 1996թ. հունվարի 28-ին՝ Նյու-Յորքում:
    Դիտվել է 679 անգամ