Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էթնիկական երգի եվրոպական մրցույթի եզրափակիչը կկայանա Իտալիայում

11.28.2016


Իտալիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Չեխիան, Իռլանդիան, Դանիան, Գերմանիան և Ռուսաստանն այն 9 երկրներն են, որոնց «world music» ժանրում ստեղծագործող/կատարող երգիչները և խմբերը ընդգրկվել են Իտալիայում ընթացող « SUNS EUROPE 2016» եվրոպական մրցույթի եզրափակիչ փուլում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gurude.ru»-ին:

Այս յուրահատուկ ստուգատեսի մեկնարկին, ընդհանուր առմամբ մասնակիցել են տարբեր երկրներից ժամանած 50 երգիչներ և խմբեր:

Էթնիկական երաժշտության մրցույթի եզրափակիչը կկայանա նոյեմբերի 3-ին Իտալական Ուդինե քաղաքի«Teatro Giovanni da Udine» թատրոնում և կհեռարձակվի իտալական հեռուստատեսությամբ:

Տեսանյութեր

Դիտվել է 865 անգամ