Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քայլեր են ձեռնարկվում իքնաթիռի աղետի հետևանքով կործանված համույթը վերականգնելու ուղղությամբ

12.27.2016

Ռուսաստանի ամենախոշոր նավթարդյունաբերական ընկերությունը՝ «Լուքօյլը», ֆինանսապես կօժանդակի Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի պարի համույթի կոլեկտիվի վերականգնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին: Այդ մասին «Լուքօյլի» լրատվական ծառայության տեղկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ընկերության կողմից մասհանված ֆինանսական օժանդակությունը կուղղվի համույթի մեջ նոր և տաղանդավոր երգիչներ և պարողներ ընդունելու աշխատանքներին:

Ավելացնենք, որ այս նույն նպատակին կծառայի նաև Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության որոշման իրականցումը, որի համաձայն համույթ հրավիրվելիք արտիստներին կհատկացվի 70 բնակարան:

Հիշեցնենք, դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5.40-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ռադարների էկրանից անհետացել է Ադլերից թռիչքի մեկնարկած Ту-154 ինքնաթիռը:

Հաղորդագության մեջ նաև ասվում էր, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչի քաղաքի սևծովյան ափերից 1,5 կմ հեռավորությամբ՝ 50-70 մետր խորության վրա:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 92 ուղևոր, որոնցից 65-ը Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի պարի համույթի կոլեկտիվի անդամներ էին:
    Դիտվել է 717 անգամ