Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստացել է պետական պարգև, փոխարեն՝ փոխանցել կոլեկտիվ նամակ

05.24.2017

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, «Ազգությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը Կրեմլում, պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել «Գոգոլ կենտոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի հետ ռուսաստանցի մեծաթիվ թատերական գործիչների ստորագրությամբ հաստատված համերաշխություն և օժանդակություն արտահայտող նամակը: Այդ մասին տեղեկացնում են օրվա բոլոր ռուսական լրատվամիջոցները:

Միրոնովն իր երկրի նախագահից ընդունելով Հայրենիքի առջև կատարած ծառայությունների 4-րդ աստիճանի շքանշանը, հայտնել է իր երախտագիտությունը և նամակը անձամբ փոխանցել նրան:

Մշակույթի գործիչների կոլեկտիվ Նամակում նշվում է, որ տաղանդավոր ղեկավարի և ողջ թատրոնի աշխատանքն ընդհատվել է հանկարծակի կատարված խուզարկությամբ: «Մենք մեր օժանդակությունն ենք հայտնում մեր գործընկերներին և հուսով ենք, որ քննությունը կընթանա օբյեկտիվ և արդար, առանց ավելորդ դաժանության այն անձանց նկատմամբ, ում կառնչվի քննությունը»,- գրաված է նամակում:

Հիշեցնենք, որ «Գոգոլ-Կենտրոնում» և այդ կենտրոնի գեղարվեստական ղեկավարի տանը խուզարկություններ են արվել մայիսի 23-ին: Քննությունն իրականացվում է պետության կողմից հատկացված 200 մլն ռուբլու գողության կասկածանքով: ՌԴ Քննչական կոմիտեն կարծում է, որ հանցագործությունը կատարել են Սերեբրեննիկովի կողմից հիմնադրված «7-րդ ստուդիա»-ի ղեկավարների մասնակցությամբ: Ինքը, Սերեբրեննիկովը ենթարկվել է հարցաքննության որպես վկա:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 578 անգամ