Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպիչ Ուկրաինային սպառնում է դրամական տուգանք

06.29.2017


Եվրոպական հեռահաղորդակցողների միությունը հայտարարել է, որ Ուկրաինային սպառնում է մեծ դրամական տուգանք այն պատճառով, որ չի թույլատրվել մայիսին Կիևում կայացած երգի Եվրատեսիլի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող արտիստուհու մուտքը այդ երկիր: Այդ մասին «reuters.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Եվրատեսիլի ղեկավարության կարծիքով դա վնասել է իրենց կազմակերպության հեղինակությանը: Բացի այդ տուգանքի համար հիմք են ծառայել նաև միջոցառման կազմակերպման հետ կապված այլ թերություններ նույնպես:

Մրցույթի անցկացման կարգի համաձայն կտուգանվի Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը: Գումարի չափը չի հրապարակված:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթները անցկացվում են այն երկրներում, որոնց ներկայացուցիչը հաղթում է նախորդ մրցույթում: 2017թ.-ին այդ երկիրը Ուկրաինան էր:

Ռուսաստանը պետք է ներկայացներ երգչուհի Յուլիա Սամոյլովան, որին, սակայն, Ուկրաինան թույլ չտվեց մտնել իր տարածք՝ այն հիմնավորմամբ, որ Սամոյլովան Ղրիմ է այցելել թերակղզին Ռուսաստանին Միացնելուց հետո: Դրան ի պատասխան ռուսական հեռուստատեսության 1-ին ալիքը հրաժարվեց հեռարձակել «Եվրատեսիլ-2017.ը:»




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3
    Դիտվել է 759 անգամ