Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ադելը կմարմնավորի անբարոյական Նենսիին

09.04.2017


Անգլիացի հայտնի երգչուհի Ադելը առաջիկայում հանդես կգա նոր ամպլուայով: Նա կնկարահանվի կինոյում; Այդ մասին բրիտանական «thesun.co.uk» կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Տակավին վերջերս իր «Hello» ալբոմը ներկայացնելու նպատակով համաշխարհային շրջագայությունը նոր ավարտած 29-ամյա երգչուհուն առաջարկել են նկարահանվել կրկին էկրանավորվող «Օլիվեր Թվիսթի արկածները» ֆիլմում և խաղալ անբարոյական Նենսիի դերը:

Երգչուհին հայտարարել է, որ ինքը ամենայն հավանականությամբ կընդունի այդ առաջարկը, քանի որ ցանկանում է տպավորություն թողնել իր 4-ամյա որդու՝ Անջելոյի վրա, որը գերակայություն է իր համար: Մայրը հույս ունի, որ փոքրիկ որդին դրական կգնահատի Դիքքենսի հայտնի ստեղծագործության էկրանավորման մեջ իր նշանավոր մոր աշխատանքը:
Ի դեպ, Ադելը կինոյում առաջին և առայժմ միակ աշխատանքը կատարել է Ջեյմս Բոնդի մասին հերթական պատումը ներկայացրած ««Սքայֆոլ» կոորդինատներ» կինոնկարի համար սաունդթրեք հորինելով, որը նրան դարձրեց «Օսկարի» մրցանակակիր:
Ավելացնենք, որ նոր «Օլիվեր Թվիսթի արկածները» լինելու է երաժշտական ֆիլմ և նկարահանող թիմը որպես օրինակելի նմուշ իր համար վերցրել է 1968թ.-ին նկարահանված «Օլիվեր» ֆիլմ-մյուզիքլը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 807 անգամ