Նա դուրս է եկել մեքենայից և երգել փողոցային երաժշտի նվագակցությամբ11.15.2017
Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում բրիտանացի հայտնի լուսանկարիչ Ալիսթր Մորիսոնը ներկայացրել է լուսանկարների ինստալացիա, որը կրում է ««Սերունդ» եռապատում՝ Ապոլլոն փնտրելիս» խորագիրը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս նախագիծը կյանքի կոչելուն մասնակցել են 75 հայտնի ռոք երաժիշտներ:
Որպեսզի այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն առաջանա, 72-ամյա երաժիշտ Ռոդ Սթյուարթը իմպրովիզացված համերգ է տվել Փիքադելլի հրապարակում: Նա դուրս է եկել մեքենայից և սկսել է երգել փողոցային երաժշտի նվագակցությամբ:
«Եռապատման» համար Մորիսոնի առջև բնորդներ են դարձել Փոլ Մք՝Քարթնին, Ռինգո Սթարը, Իգգի Փոփը, Էլիս Քուփերը, Էլթոն Ջոնը, Էրիք Քլեփթոնը, Ռոդ Սթյուարթը, Օզզի Օսբորնը և այլ լեգենդար երաժիշտներ:
Մասնակիցները այս նախագիծը համարում են այնպիսին, որից հրաժարվել հնարավոր չէր: Ամբողջ եկամուտը, որ կգոյանա ցուցահանդեսի արդյունքում, կնվիրաբերվի օնկոլոգիական հիվանդությամբ տառապող երեխաների բուժմանը:
Ցուցահանդեսից հետո նախատեսվում է ինստլացիան վաճառել աճուրդով և դրանից ստանալ մոտ մեկ մլն դոլար, որը նույնպես կծախսվի բարեգործական նպատակներով: