Մեծ երգչուհու որդին ինքնասպան է եղել 07.05.2018
59 տարեկան հասակում Լոս Անջելոսի իր բնակարանում ինքնասպանություն է գործել ամերիկացի մեծ երգչուհի Թինա Թրների ավագ որդին՝ Քրեյգ Թրները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «foxnews.com»-ին:
Այս պահին իրավապահները փորձագիտական քննություն են իրականացնում երգչուհու որդու մահվան հանգամանքները պարզելու համար: Սակայն, դեպքի վայրում զննություններ անցկացրած դատաբժշկական փորձագետները տեղեկացրել են, որ Քրեյգ Թրները զոհվել է ինքն իրեն հասցրած հրազենային կրակոցով:
Քրեյգ Թրները զբաղվում էր Սան-Ֆերնանդո հովտի անշարժ գույքի առ ու վաճառքի բիզնեսով:
Ինքը՝ 78-ամյա երգչուհի Թինա Թրները, այժմ ապրում էԵվրոպայում: Նա երկրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ, որը նրանից երիտասարդ է 17 տարով:
Թինա Թրներն ունի ևս մեկ որդի՝ մեկ այլ հորից ծնված Ռոնալդը, որը 57 տարեկան է:
Ավելացնենք, որ 2013թ.-ին երգչուհին հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից և Էրվին Բախի հետ հիմնական բնակություն է հաստատել Շվեյցարիայում, Ցյուրիխի կանտոնի Քյուսնախտ քաղաքում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1