Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ենթադրյալ համախոհների ցուցմունքներով

08.21.2018


Այսօր, օգոստոսի 21-ին, լրանում է Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի հացադուլի 100-րդ օրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «meduza.io»-ին:

Նրան ռուսաստանցի իրավապահները ձերբակալել են 2014թ.-ի գարնանը Ղրիմում, մեղադրել ահաբեկչություն կազմակերպելու փորձեր անելու մեջ և դատապարտել 20 տարվա ազատազրկման:

Սենցովը իր մեղքը չի ընդունում: Նրա գործողություններից որևէ մարդ չի տուժել: Նրան վերագրվող հանցագործությունների բոլոր վկայությունները ենթադրյալ համախոհների ցուցմունքներ են, որոնցից մեկն, ավելի ուշ, հրաժարվել է իր խեսքերից՝ հայտարարելով, որ ինքը դրանք ասել է խոշտանգումների ենթարկվելով:

2018թ.-ի մայիսի 14-ին Լապիտնանգի քաղաքի բանտում (Ռուսաստանի Յամալո-Նենեցական երկրամասում), Սենցովը հայտարարեց անժամկետ հացադուլ՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին:

Վերջին մեկ ամսում ռեժիսորը կամավոր ընդունում է սննդարար խառնուրդ: Նրա մերձավորները բազմիցս հայտարարել են, որ Սենցովը մոտ է կրիտիկական վիճակին: Նրա փաստաբանը ասել է, որ Սենցովն անհանգիստ է, որ տեղեկատվական դաշտում իր հացադուլի մասին լուրերը աստիճանաբար պակասում են:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 542 անգամ