Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ հայ ռեժիսորի, արվեստը հասարակության ներքին վիճակի արտացոլումն է

08.27.2018

Ժամանակակից հանդիսատեսի և, նույնիսկ, երիտասարդների մեջ պահպանվում է խորհրդային կինոյի ոսկե ֆոնդի նկատմամբ հետաքրքրությունը: «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովի այս խոսքերը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ըստ Շահնազարովի, խորհրդային կինոյում կա ինչ-որ մի բան, որը անընդհատ հանդիսատեսին վերադարձնում է դեպի ինքը:

Ըստ Ռուսաստանում ապրող և աշխատող հայ ռեժիսորի, դա այն բանի շնորհիվ է, որ խորհրդային կինոյում, նախ և առաջ, կար գաղափար:

«Ավելի շուտ, ես նկատի ունեմ գաղափարայնությունը որպես ԽՍՀՄ-ում կինեմատոգրաֆիայի ընդհանուր որակ»,- պարզաբանում է Շահնազարովը:

Նա ընդգծում է, որ արվեստը հասարակության ներքին վիճակի արտացոլումն է, որի մեջ և որի համար այն ստեղծվում է:

Շահնազարովի կարծիքով այն աշխարհում, որտեղ կա մեծ գաղափար, հստակ ըմբռնում, թե հանուն ինչի է այդ հասարակությունը ապրում, ինչպիսի արժեքների է հետևում,. ծնվում է համապատասխան կինո:

«Նույնիսկ թեթև ժանրի ֆիլմերն են հագեցվում հատուկ իմաստով...», - ընդգծում է ռեժիսորը՝ ավելացնելով, որ դրանցում կա «խորհրդային գաղափար» և դրան ձգտում են մարդիկ:

Իսկ թե ինչ է այդ «խորհրդային գաղափարը», Շահնազարովը դա ձևակերպում է այսպես. «Դա կարելի է անվանել «նոր աշխարհի կառուցում» », որը միավորում էր ողջ հասարակությանը:

Իսկ այսօր, նրա կարծիքով, չկա այդ ամրապնող նպատակը: «Ժամանակակից ֆիլմերի մեծամասնությունում չկա որևէ գաղափար»,- ասում է ռեժիսորը՝ ավելացնելով, որ դա հանդիսատեսը զգում է, նույնիսկ, հաշիվ չտալով իրեն այդ մասին:
    Դիտվել է 669 անգամ