Վառված թանգարանի ավերակների տակ ...09.24.2018
2018թ.- սեպտեմբերի 2-ին հրդեհի ճարակ դարձած Բրազիլիայի Ազգային թանգարանի վերականգման արժեքը կկազմի 25 մլն դոլար: Այդպիսի նախնական հաշվարկ է ներկայացրել լրագրողներին UNESKO-ի արտակարգ առաքելության ղեկավար Քրիստինա Մենեգացցին, որը աշխատանքներ է իրականացնում դեպքի վայրում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս գնահատումը վերջնական չէ և նախահաշվի չափը շատ բանով կախված կլինի վառված թանգարանի ավերակների տակ մնացած և հայտնաբերված ցուցանմուշների քանակից և վիճակից:
Բրազիլիայում ստացած աշխատանքային փորձի արդյունքում UNESKO-ի մասնագետները առաջարկություններ կներկայացնեն թանգարանների անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ:
Ըստ Մենեգացցիի, թանգարանային ֆոնդերի այսպիսի մասշտաբային կորուստներից խուսափելու համար պետք է նախ և առաջ «փոխել մենթալիտետը»: Նրա ասելով վերականգնման վրա շատ ավելի է ծախսվում, քան կանխարգելման:
Այժմ UNESKO-ի արտակարգ առաքելության ղեկավարը փորձում է գտնել այն դոնոր կազմակերպություններին, որոնք իրենց հատկացումներով կկարողանային օժանդակել թանգարանի վերականգնմանը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի Ազգային թանգարանը, որն այդ երկրի հնագույն գիտահետազոտական հաստատությունն է, այրվել է Ռիո դե Ժանեյրոյում պատահած հրդեհի հետևանքով: Այստեղ կենտրոնացված էր 20 մլն ցուցամուշ, որոնց թվում հնագիտական արժեքներ, եգիպտական մումիաներ, կենցաղային իրեր, միներալներ: Մասնավորապես այստեղ էր պահվում Հարավային Ամերիկայում հայտնաբերվածներից ամենահին ՝ 12 հազար տարի առաջ ապրած կնոջ կմախքը:
Նախնական հաշվարկներով հրդեհը ոչնչացրել է թանգարանի ցուցանմուշների 90 տոկոսը:
Այս թեմայով այլ հղումներ-1