Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավազը ինքնադրսևորման միջոց չէ, այլ հոգևոր փորձառություն...

10.23.2018

Անցած կիրակի, հոկտեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգի «Մյուզիք հոլում» տեղի է ունեցել «Գաղտնիք» խորագրով արթ-համերգ, որտեղ իրանական «Համար» համույթի հնչեցրած քամանչայի, թառի, սանթուրի և ֆլեյտայի նվագակցությամբ և ավազ երգեցողության ներկայացուցիչ Հոսեյն Նուրշարգի կատարումներով կենդանացել են նկարիչ Մահմուդ Ֆարշչիյանի կտավների հերոսները: Ասենք, որ իրանցի այս նկարչի աշխատանքներից կարելի է հանդիպել նաև Բրիտանիայի և Նիդերլանդական արքայական ընտանիքների հավաքածոներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «belcanto.ru»-ին:

Մահմուդ Ֆարշչիյանի նկարները համարվում են բավականին համարձակ՝ իրանական գեղանկարի ավանդույթների համապատկերում: Վարպետն իր ստեղծագործությունները համադրում է եվրոպական գեղանկարի դպրոցի և ժամանակակից զարգացման միտումների հետ:

Նա արդեն երկար ժակմանակ բնակվում է ԱՄՆ-ում՝ Նյու-Յորքում:

Նրա մանրանկարչությունը նյութականացնում է պարսկական առասպելների հերոսուհիներին, հրեշտակներին, մեծ արագությամբ սլացող հեծյալների...

Ավազը իրանական հնագույն աշխարհիկ արվեստ է: Այն ենթադրում է իմպրովիզներ և խորասուզում ինքն իր մեջ: Այս միջոցառման ժամանակ պարսկական պոեզիայի արտասանությամբ և դրան ուղեկից կտավներում պատկերված առասպելականի անիմացված տեսարաններով հանդիսատեսը հնարավորություն է ստանում իրեն զգալ առավել մոտ վիճակում իրանական մշակույթին:

Ավազը կատարվում է այստեղ և հենց այս պահին: Այն կրկնելն անհնար է:

«6-7 րոպե տևողությամբ ավազի համար բանաստեղծությունների որոնումը որոշակի ձևաչափի համար, երբեմն կարող է տևել մի քանի օր, հաճախ նաև ամիսներ»,- ասում է Հոսեյն Նուրշարգը և ավելացնում, որ բանաստեղծությունները պետք է վերապրել, որպեսզի դրանք վերածվեն քո ներաշխարհի մի մասի և միայն դրանից հետո հնարավոր կդառնա համերգի ժամանակ «դրանք դուրս քաշել քո ընդերքից:

Ավազի կատարման մշակութային արմատները ձևավորվել են հնագույն իրանական քրմական ավանդների հիման վրա, իսկ պարսկական կայսրության ծաղկունքի շրջանում այդ երաժշտությունը դարձել է պալատական և տեղ է զբաղեցրել փիլիսոփաների և բանաստեղծների ինտելեկտուալ ժողովածուներում:

Դասական ավազի ավանդները Իրանում պահպանվում են, թեև այն պաշտոնապես չի ուսուցանվում: Վարպետությունը փոխանցվում է ընտանեկան շրջանակներում, հորից՝ որդի, վարպետից՝ աշակերտին:

Ավազը ինքնադրսևորման միջոց չէ, այլ հոգևոր փորձառություն:
    Դիտվել է 747 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676677678679680681682683684685686687688>>հաջորդ