Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների չվերթերի տոմսի արժեքը կփոխհատուցվի

01.18.2019


Ռուսաստանի տարածաշրջաններում մասնաճյուղ ունեցող բոլոր առաջատար թատրոնների ինքնաթիռով երթևեկության տոմսերի գինը կառավարությունը որոշել է փոխհատուցել: Այդ մասին երկրի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ հարցը Ռուսաստանի նախագահի առջև բարձրացրել էր Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը: Նա նշել էր, որ աշխատանքային գործուղումների ճանապարհածախսերը թատրոնների վրա շատ թանկ են նստում:

Վլադիմիր Պուտինը խոստացել էր հարցը քննարկել և կարգավորել «Աէրոֆլոտի» հետ:

Օլգա Գոլոդեցի ասելով 2018թ.-ին արդեն մի շարք առաջատար թատրոնների համար այդպիսի փոխհատուցումներ արվել են:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 661 անգամ