Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եկել է «Օսկար» նվաճելու հանդարտ առօրյայով, բայց ոչ պակաս հպարտությամբ

01.23.2019

Նախօրեին՝ հունվարի 22-ին, Լոս-Անջելոսում ԱՄՆ-ի կինոակադեմիան հայտարարել է 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողի հավանական թեկնածուների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս տարի ամենից շատ անվանակարգեր են ստացել «Ֆավորիտուհին»,, «Հռոմ» և հոլլիվուդյան արտիստ Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվել է» կինոնկարները:

Վերջին ֆիլմը ըստ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի վարկածի ընդգրկվել է 2018թ.-ին արտադրված լավագույն 10 ժապավենների ցանկում:

Այդ ֆիլմը Բարբարա Սթրեյզանդի մասնակցությամբ 1976թ.-ին արտադրված կինոնկարի նոր տարբերակն է (ռեմեյք), որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Լեդի Գագան: Այն ժամանակ ֆիլմը 4 անվանակարգերում առաջադրվեց «Օսկարի», սակայն պարգևատրվեց միայն կինոնկարում հնչած լավագույն երգի համար: Նոր կինոստեղծագործությունը հավակնում է հաղթել 8 անվանակարգերում, այդ թվում, իհարկե, նաև լավագույն սաունդտրեքի համար:

Եվրոպացի ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը ժամանակակից երգիծական դրամա է, թեև այնտեղ գործողությունները ծավալվում են 18-րդ դարում:

Ինչ վերաբերում է ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Հռոմ» ֆիլմին, ապա, այն «Օսկար»-ի է ներկայացել Վենետիկի հայտնի կինոփառատոնում հաղթողի կարգավիճակը ստացած: Այս կինոպատումը մի ընտանիքի մասին է, որը ապրում է ոչ թե Իտալիայի մայրաքաղաք հռոմում, այլ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի թաղամասերից մեկում, որը իր հանդարտ առօրյայով, բայց ոչ պակաս հպարտությամբ, նույնպես կրում է Հռոմ անունը:

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 24-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 627 անգամ