Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինացի հայտնի ռեժիսորի ֆիլմը հանել են Բեռլինալե-69-ի մրցութային ծրագրից

02.13.2019


Չինացի հայտնի ռեժիսոր Չժան Իմոուի «Մեկ վայրկյան» ֆիլմը հանել են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրից: Այդ մասին հայտն է դարձել կինոնկարի պրեմիերայից մի քանի օր առաջ: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Պաշտոնապես այդ փաստը հիմնավորվել է ֆիլմի հետ- արտադրական գործընթացում առաջացած տեխնիկական բարդություններով: Սակայն Բեռլինալեում աշխատող լրագրողները դա կապում են չինական իշխանությունների կողմից իրականացվող գրաքննության հետ:

«Մեկ վայրկյան»-ում ծավալվող դեպքերը տեղի են ունենում չինական «Մշակութային հեղափոխության» ժամանակ: Այդ պատճառով էլ մրցույթում ընդգրկված ֆիլմի փոխարեն կինոփառատոնում պարզապես կցուցադրեն Իմոուի մեկ այլ, բայց ամենահայտնի ֆիլմը՝ «Հերոսը» կախարդական ասքը:

«Իհարկե ես հիասթափված եմ: Սա իմ վերջին բեռլինյան փառատոնն է և ես ուրախ կլինեի այստեղ ցուցադրել Չժան Իմոուի նոր ֆիլմը: Չէ՞ որ մենք վաղուցվա ծանոթներ ենք: Ես չգիտեմ ճշգրիտ թե ինչ է տեղի ունեցել: Ինձ միայն հայտնել են, որ կինոնկարը ավարտված չէ տեխնիկական պատճառներով և ես չեմ կարող էկրան բարձրացնել մի գործ, որը հաստատված չէ ներկայացուցիչ ընկերության կողմից»,- ասել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի տնօրեն Դիթեր Կոսսլիկը:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 851 անգամ